00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
44 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ինչպե՞ս սա հասկանանք». Արտակ Բեգլարյանը քննադատել է ՄԱԿ–ին

© Sputnik / Aram NersesyanЗащитник прав человека Карабаха Артак Бегларян
Защитник прав человека Карабаха Артак Бегларян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բեգլարյանը ներկայացնում է Ադրբեջանում ՄԱԿ–ի ներկայացուցչի գրառումները և հարցնում` ո՞ւր է ՄԱԿ-ը, երբ Արցախի խաղաղ բնակիչները զոհվում են և տառապում ադրբեջանական ագրեսիայից:

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ՄԱԿ–ին քննադատող գրառում է արել Twetter-ում։ Բեգլարյանը միջազգային կառույցին մեղադրում է Լեռանային Ղարաբաղում ընթացող պատերազմի հետևանքների մասին հաղորդագրություններում երկակի ստանդարտներ կիրառելու մեջ։

Որպես փաստ Արտակ Բեգլարյանը վկայակոչում է Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Գուլամ Իսաչայի` Գյանջայի վերաբերյալ գրառումները։

«Ինչպե՞ս սա հասկանալ, երբ ՄԱԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները ընտրողաբար են հաղորդագրություն տարածում պատերազմի հետևանքների վերաբերյալ: Ո՞ւր է ՄԱԿ-ը, երբ Արցախի խաղաղ բնակիչները զոհվում են և տառապում ադրբեջանական ագրեսիայից: Ո՛չ այցելություն, ո՛չ հաղորդագրություն, ո՛չ օգնություն»,– գրում է նա։

Արցախի ՄԻՊ–ը  ՄԱԿ-ից պահանջում է մարդու իրավունքների իրական համընդհանուր հավասարություն։

Ի գրառման մեջ Բեգլարյանը նաև շեշտում է, որ այս պատերազմն ու ռազմական հանցագործությունները սկսել է Ադրբեջանը ու սկսել է նաև Արցախում մարդու իրավունքների համընդհանուր անտեսման պատճառով, այդ թվում՝ ՄԱԿ-ի կողմից:

«Եթե ՄԱԿ–ն արդար է, պետք է վերահսկի մարդու իրավունքները Ղարաբաղում, ասի ճշմարտությունը և օժանդակություն ապահովի»,- գրել է Բեգլարյանը:

​Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 14-ի ժամը 21:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 555 զինծառայողներ և 32 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 19 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

Լրահոս
0