06:06 30 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)
230 0 0

Ադրբեջանի իշխանությունները միտումնավոր տորպեդահարում են Ռուսաստանի Դաշնության և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խաղաղարար նախաձեռնությունները։

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ խստորեն դատապարտելով Ադրբեջանի կողմից Արցախի հյուսիս-արևելքում տեղակայված հոսպիտալի դիտավորյալ գնդակոծությունը։

«Պատերազմի օրենքների և սովորույթների նմանատիպ կոպիտ խախտումը հերթական անգամ ցույց է տալիս, որ իր աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու ճանապարհին Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների եռյակ դաշինքը հետ չի կանգնելու որևէ հանցագործությունից»,- նշված է հայտարարության մեջ։

ԱԳՆ-ն ընդգծում է՝ Թուրքիայի կողմից հովանավորվող և ղեկավարվող Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է պահպանել մարդասիրական հրադադարը, այլև նպատակաուղղված կերպով ընդլայնում է ագրեսիայի մասշտաբներն ու աշխարհագրությունը: Դրա ապացույցը հոկտեմբերի 14-ին ադրբեջանա-թուրքական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքին հասցված հարվածն է։

Դա նոր մակարդակի հասցնում տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանն ուղղված սպառնալիքները:

«Ադրբեջանա-թուրքական կողմի հանցավոր գործողությունները պետք է արժանանան ամենախիստ դատապարտման և վճռական միջոցների` հետագայում դրանց կրկնությունը կանխելու համար: Միջազգային հանրության կողմից Թուրքիայի, Ադրբեջանի և միջազգային ահաբեկիչների եռյակ դաշինքից բխող վտանգի հետագա անտեսումը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ ոչ միայն Հարավային Կովկասի համար, այլև նրա սահմաններից դուրս»,- ընդգծվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը կրկին ընդգծում է՝ Ադրբեջանի իշխանությունները՝ Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների աջակցությամբ և անպատիժ մնալով, կորցրել են իրականության զգացումը և «միտումնավոր կերպով տորպեդահարում են Ռուսաստանի Դաշնության և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խաղաղարար նախաձեռնությունները»։

Թուրքիան Հարավային Կովկասը լցրել է ահաբեկիչներով. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը

Ստեղծված իրավիճակում բռնության աճը կասեցնելու, բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու և տարածաշրջանում տևական ու կայուն խաղաղություն ապահովելու միակ արդյունավետ միջոցը Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումն է:

 

Հիշեցնենք հոկտեմբերի 14-ի ժամը 21:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 555 զինծառայողներ և 32 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 19 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)

Ըստ թեմայի

Միայն ԱՀ անկախության միջազգային ճանաչումը կերաշխավորի խաղաղություն տարածաշրջանում. ԱՀ ԱԳՆ
Թուրքիան չի հրաժարվում իր կեցվածքից. ՀՀ ԱԳՆ–ի արձագանքը
Ադրբեջանի սադրիչ գործողություններն արժանանալու են համարժեք պատասխանի. ԱԳՆ
թեգերը:
հրետակոծություն, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, հոսպիտալ

Գլխավոր թեմաներ