21:25 30 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD506.40
  • GBP674.68
  • EUR606.82
  • RUB6.65
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)
165 0 0

Կրակի ամբողջական դադարեցումից հետո չպայթած զենք, զինամթերքի հայտնաբերման և ոչնչացման աշխատանքներ կիրականացվեն Արցախի բոլոր շրջաններում։

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. Ստեփանակերտը մաքրվում է թշնամու արձակած ռումբերից և հրթիռներից: Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը` Facebook-ի իր պաշտոնական էջում։

«Սակրավորներն արդեն մի քանի թաղամասերի հարակից տարածքներում և բանուկ ճանապարհների մոտակայքում գտնվող 300մմ «Սմերչ» տեսակի հրթիռները հանել և ոչնչացնելու նպատակով տեղափոխել են անվտանգ վայր»,- նշված է հաղորդագրության մեջ։

Աշխատանքները կշարունակվեն նաև առաջիկա օրերին։ Այս պահին դրանք մայրաքաղաք Ստեփանակերտում են իրականացվում, իսկ կրակի ամբողջական դադարից հետո՝ աշխատանքները մեծ թափով կկատարվեն նաև այլ շրջաններում:

Ավելի վաղ մամուլի ասուլիսի ընթացքում Արցախի ԱԻ փրկարար ուժերի վարչության պետ Մեխակ Արզումանյանը նշել էր, որ հրթիռակոծություններից հետո չպայթած զենք–զինամթերք է հայտնաբերվել Ստեփանակերտի գրեթե բոլոր փողոցներում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 14-ի ժամը 21:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 555 զինծառայողներ և 32 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 19 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)

Ըստ թեմայի

Ստեփանակերտը կրկին հայտնվել է ադրբեջանական «Սմերչի» թիրախում. տեսանյութ
Ստեփանակերտում «Սմերչի» մի քանի հրթիռ է պայթել Կարմիր խաչի գրասենյակի հարևանությամբ
Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվել է. ամենայն հավանականությամբ «Սմերչ» է կիրառվել
թեգերը:
Պատերազմ, հրթիռ, սմերչ, Ստեփանակերտ

Գլխավոր թեմաներ