06:55 28 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.18
  • GBP642.22
  • EUR582.25
  • RUB6.44
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1704)
7895 0 0

Իլհամ Ալիևն իր հերթական հայտարարությամբ ապացուցել է հայկական կողմի այն պնդումը, որ չի տիրապետում իրավիճակին ու շատ հեռու է իրականությունից։

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ֆրանսիական France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ հանձնարարել է ուսումնասիրել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրետակոծությունը։ 

Ավելին, նա հայտարարել է, թե իբր Ադրբեջանի իշխանությունը տեղյակ չէ` իրականում ինչ է տեղի ունեցել ու նույնիսկ կասկած է հայտնել, թե դա հայերի ձեռքի գործն է։

«Եթե դա արած լինեին ադրբեջանական զինված ուժերը, ապա այստեղ սխալ կլիներ, քանի որ մեր թիրախների շարքում պատմական կամ հոգևոր նշանակետեր չկան»,– հայտարարել է Ալիևը` նաև մի ամբողջ դասախոսություն կարդալով, թե ինչպես են իրենք պահպանում մեր մշակույթը, իսկ մենք` ոչնչացնում իրենցը։ 

Նշենք, որ Ալիևի այսօրինակ հայտարարությունները մեկնաբանելով, հայկական կողմը բազմիցս նշել է, որ Ադրբեջանն այժմ ոչ թե Ալիևը, այլ Էրդողանն է ղեկավարում։ Իսկ Ադրբեջանի նախագահը չի տիրապետում իրավիճակին, ու նրա հայտարարությունները հեռու են իրականությունից։

Հայկական պատասխան բարբարոսությանը. բելգիահայ երաժիշտը նվագում է Ղազանչեցոց կիսավեր վանքում

Հիշեցնենք` հոկտեմբերի 8–ին թշնամին 2 անգամ թիրախավորել ու ավիահարվածներ էր հասցրել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն։

Երկրորդ հարվածի ժամանակ վիրավորել էին ներսում իրենց գործն անող լրագրողները։ Նրանցից ռուս լրագրող Յուրի Կոտենոկի վիճակը ծանր էր։ Հայ բժիշկների ջանքերի շնորհիվ լրագրողի կյանքը հաջողվեց փրկել։

Եկեղեցին կանգուն է, բայց ներսում ավերածություններ են եղել։

Սուրբ Ղազանչեցոցում արյան հետքեր են. ի՞նչ վիճակում է եկեղեցին 2–րդ հրթիռակոծությունից հետո

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1704)

Ըստ թեմայի

Ղազանչեցոցը հրթիռակոծելը մշակութային զտման հերթական փորձն է. Տիգրան Համասյանի կոչը
Ամեն ինչ վերականգնելու ենք․ Արցախի թեմի առաջնորդը` Սուրբ Ղազանչեցոցի հրթիռակոծության մասին
«Ղազանչեցոցը հարվածելով` ուզում էին մեր հաղթանակը խլել». Շուշիի հոգևոր հովիվ
թեգերը:
հրետակոծություն, Ղազանչեցոց եկեղեցի (Շուշի), Ադրբեջան, Իլհամ Ալիև

Գլխավոր թեմաներ