15:24 23 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.31
  • GBP647.00
  • EUR584.77
  • RUB6.42
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1521)
35311

Իսպանիայի պատգամավորներն ու սենատորները կարծում են, որ Ղարաբաղյան հակամարտությունը հնարավոր է արագ կարգավորել Արցախի անկախության ճանաչման ճանապարհով։

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Իսպանիայի 21 պատգամավոր և 15 սենատոր հանդես են եկել Հայաստանի և Արցախի դեմ թուրք–ադրբեջանական ագրեսիան դատապարտող համատեղ հայտարարությամբ։ Այս մասին ասվում է Սենատի կայքում հրապարակած համատեղ հայտարարության մեջ։

«Ադրբեջանական ուժերն արգելված կասետային զինամթերք ու տարբեր տրամաչափի այլ զենք են կիրառել, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտում է», – ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Բաքուն անտեսում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ու միջազգային հանրության մշտական կոչերը` ուղղված կրակի անհապաղ դադարեցմանը, և որ Թուրքիան նպաստում է այդ ագրեսիային։

«Կոչ ենք անում միջազգային հանրությանը ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը», – ասվում է փաստաթղթում։

Նշվում է, որ ներկայիս իրավիճակում Արցախի միջազգային ճանաչումը միակ պայմանն է տարածաշրջանում խաղաղության վերականգնման և ապահովման համար։

Խորհրդարանականները դիմել են Իսպանիայի Կոնգրեսին ու Սենատին` խնդրելով կոչ անել ժողովրդական բոլոր երկրներին և իրավապաշտպան կազմակերպություններին միջոցներ ձեռնարկել մարդկության դեմ հետագա հանցագործությունները կանխելու համար։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 15-ի ժամը 14:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 604 զինծառայողներ և 32 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 19 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1521)

Ըստ թեմայի

Ե՞րբ ՀՀ-ի կողմից Արցախի անկախության ճանաչումն անիմաստ կլինի. Մարուքյանը մանրամասնում է
Ինչու հենց հիմա պետք է ճանաչել Արցախի անկախությունը. Մելքումյանը պատմել է ԵԽԽՎ նիստից
Ակցիա Երևանում. մասնակիցները ՌԴ–ին կոչ արեցին ճանաչել Արցախի անկախությունը
թեգերը:
Պատերազմ, անկախություն, Արցախ, Իսպանիա

Գլխավոր թեմաներ