00:35 21 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.33
  • GBP639.50
  • EUR582.43
  • RUB6.33
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1415)
247 0 0

Վաղարշակ Հարությունյանն ասել է, որ գործ ունենք մի պետության հետ, որը պատասխանատու չէ իր պարտավորությունների համար ու այդքանից հետո երաշխիքներ է փորձում տալ Ղարաբաղի բնակչությանը։

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Արցախյան հակամարտության ընթացքում Ադրբեջանը միշտ ինքն է դիմել զինադադար հաստատելու հարցով։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։

«Այդպես է եղել 1992թ–ին, այդպես է եղել 1993–ի, 1994թ–ին` երկու անգամ` փետրվարի 18-ին ու մայիսի 16-ին։ Ինքը դիմում է, և երբ էր մենք գնում ստորագրում ենք այդ զինադադարի պայմանագրերը, դրանից հետո Ադրբեջանը կոպիտ ձևով խախտում է դրանք։ Նույնը տեղի ունեցավ հիմա»,– ասաց Հարությունյանը` խոսելով հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված ու Ադրբեջանի կողմից չպահպանված հումանիտար զինադադարի համաձայնագրի մասին։

Հարությունյանը նաև հիշեցրեց, որ Ադրբեջանը շփման գծում զինադադարի խախտումներ է թույլ տվել 2015, 2016թթ–ին, 2020թ–ի հուլիսին։

«Պետական այրերը ասում են, որ հոգնել են ու իրենց վրա վերցնում են պարտավորություններ, որոնք պետք է իրականացվեն միջազգային մակարդակով։ Մենք գործ ունենք մի պետության հետ, որը պատասխանատու չէ իր պարտավորությունների համար ու այդքանից հետո երաշխիքներ է փորձում տալ Ղարաբաղի բնակչությանը»,– ասաց նախկին նախարարը։

Վաղարշակ Հարությունյանը նաև համոզմունք հայտնեց, որ զինադադարի պայմանագիրն ունի իր առաքելությունը, որն ադրբեջանա-թուրքական դաշինքը փորձում է օգտագործել իր շահերին համապատասխան։

18 օրում խոցվել է հակառակորդի 180 օդային հարձակման միջոց. Մովսեսյան

Պատասխանելով ՀՀ իշխանությունների` ՀԱՊԿ–ին դիմելու հնարավորության մասին հարցին`Վաղարշակ Հարությունյանը նշեց, որ դա տեղի կունենա այն ժամանակ, երբ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը նման որոշում կընդունի։

«Հայաստանը կդիմի բոլոր միջոցներին, որոնք կապահովեն մեր անվտանգությունը` ներառյալ ՀԱՊԿ–ը»,– ասաց նա։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։

Առաջընթացի մասին խոսելն անհնար կլիներ առանց այս իրավիճակին վերջնակետ դնելու. Մնացականյան

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 13-ի ժամը 10:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 532 զինծառայողներ և 31 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5139 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 18 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 173 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 521 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1415)

Ըստ թեմայի

Ադրբեջանը վարձկանների հետ աշխատում էր դեռ 90–ականներից. Հարությունյանը ապացույցներ ուներ
Թշնամու կենդանի ուժի ոչնչացումը. ՊԲ–ն տեսանյութ է հրապարակել
Հայաստանը Ռուսաստանին և Իրանին է փոխանցել ադրբեջանական հանցագործությունների ապացույցները
թեգերը:
հրադադար, Ադրբեջան, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Հայաստան, Վաղարշակ Հարությունյան

Գլխավոր թեմաներ