04:41 22 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.37
  • GBP645.35
  • EUR585.48
  • RUB6.41
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1458)
111 0 0

Բելգիայի խորհրդարանի ընդունած բանաձևում նշվում է, որ Ադրբեջանը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը, թիրախավորում է ոչ ռազմական օբյեկտներ։

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Բելգիայի ֆլամանական խորհրդարանը միաձայն ընդունել է Արցախում պատերազմական գործողությունները դատապարտող բանաձև։

Բանաձևում նշվում է, որ հոկտեմբերի 12-ին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի մասնակցությամբ խորհրդակցությունների արդյունքում ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը խախտվել է Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի ռմբակոծությամբ: Ադրբեջանը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը, թիրախավորում է ոչ ռազմական օբյեկտներ, որի պատճառով ամենից շատ տուժում է Արցախի խաղաղ բնակչությունը։

Բացի այդ, Ադրբեջանի դաշնակից Թուրքիայի աշխարհաքաղաքական շահերը ապակայունացնում են տարածաշրջանը։

Ֆլամանական խորհրդարանի բանաձևի նախաբանում հանգամանորեն ներկայացվում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության նախապատմությունը։

Նշվում է, որ 1923-ին գերազանցապես հայերով բնակեցված Լեռային Ղարաբաղն ընդգրկվել է Խորհրդային Ադրբեջանի կազմում։ 1989-ին ԼՂԻՄ-ը Խորհրդային Հայաստանին միանալու հայտ է ներկայացրել, սակայն այն մերժվել է Խորհրդային Միության կողմից։ 1991թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղն անկախություն է հռչակել։ Արցախն ինքնավար երկիր է, և 2017-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ընդունել է Արցախի Հանրապետություն անունը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 15-ի ժամը 14:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 604 զինծառայողներ և 32 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 19 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1458)

Ըստ թեմայի

Ժնևը դատապարտում է Ադրբեջանին ու պահանջում սառեցնել Ալիևների կլանի ունեցվածքը
Նիդեռլանդների խորհրդարանը պահանջում է պարզել Արցախում Թուրքիայի ներկայության հարցը
ԵԽԽՎ-ն կքննարկի Հայաստանի ու Ադրբեջանի հակամարտությունն առանց բանաձևերի
Ավստրիայի խորհրդարանը դատապարտել է Թուրքիային
թեգերը:
բանաձև, Արցախ, Բելգիա

Գլխավոր թեմաներ