13:09 28 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.18
  • GBP642.22
  • EUR582.25
  • RUB6.44
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1712)
1279 0 0

Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ որոշ բնագծերում հաջողվել է թշնամուն հետ շպրտել։ Ընդհանուր առմամբ իրավիճակը շարունակում է ծանր մնալ։

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Այսօր ողջ օրվա ընթացքում համառ մարտեր են ընթացել, հատկապես հարավային ուղղությամբ, մերձարաքսյան հատվածում։ Երկուստեք կան կորուստներ։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Հակառակորդը կրել է զգալի թվով կորուստներ, իսկ որոշ բնագծերում հաջողվել է նրանց հետ շպրտել։ Ընդհանուր առմամբ իրավիճակը շարունակում է ծանր մնալ։ Հակառակորդը շարունակում է կիրառել մեծաթիվ ուժեր, հատկապես հետևակ, հրետանային կրակ և օդուժի տարբեր միջոցներ»,–ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` գիշերը համեմատաբար լարվածությունը նվազում է։

Հարցին, թե ինչ վիճակ է Քարվաճառի շրջանում, Հովհաննիսյանը պատասխանեց, որ այնտեղ համեմատաբար թեթև է իրավիճակը, թեժ մարտեր չկան։

Նշենք, որ այսօր հակառակորդը, խախտելով հումանիտար հրադադարի ռեժիմը, թիրախավորել նաև խաղաղ բնակչությանը` հարվածելով Ստեփանակերտի և Մարտունու ուղղությամբ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 15-ի ժամը 14:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 604 զինծառայողներ և 32 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 19 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1712)

Ըստ թեմայի

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա
Սիրիացի վարձկաններին պարզապես խաբել են, ու նրանք շարունակում են զոհվել ոչ իրենց կռվում
Պոմպեոն հուսով է, որ հայերը կկարողանան պաշտպանվել Ադրբեջանից
թեգերը:
Ադրբեջան, Զոհ, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արծրուն Հովհաննիսյան

Գլխավոր թեմաներ