12:01 28 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.18
  • GBP642.22
  • EUR582.25
  • RUB6.44
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1709)
35410

Ադրբեջանական կողմը, խախտելով հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը, «Սմերչով» հրթիռակոծել էր Մարտունու Կարմիր Շուկա համայնքը` թիրախավորելով խաղաղ բնակչությանը։

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի –Sputnik. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը Facebook–ի իր էջում ներկայացրել է այն ավտոմեքենայի լուսանկարը, որ վնասվել է այսօր Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքում թշնամու կասետային ռումբի հարվածից։ Տեղեկացվում է, որ վարորդը զոհվել է։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր` ժամը 19։00–ին, ադրբեջանական կողմը, խախտելով հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը, «Սմերչով» հրթիռակոծել է Մարտունու Կարմիր Շուկա համայնքը` թիրախավորելով խաղաղ բնակչությանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 15-ի ժամը 14:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 604 զինծառայողներ և 32 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 19 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1709)

Ըստ թեմայի

Մեկ օրում Իրանի տարածքում առնվազն 8 ԱԹՍ է ընկել արցախյան հակամարտության գոտուց
Ինչպես պաշտպանել Facebook-յան էջերն ադրբեջանական հարձակումներից. կարևոր կանոններ
Ինչո՞ւ է Լավրովը խոստացել դադարեցնել շփումը եվրոպական պետությունների հետ
թեգերը:
Ադրբեջան, սմերչ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Մարտունի

Գլխավոր թեմաներ