04:00 22 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.37
  • GBP645.35
  • EUR585.48
  • RUB6.41
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1458)
882 0 0

ՀՀ վարչապետի խոսքով` հստակ հայտարարություններ են հնչում այն մասին, որ Ռուսաստանը և ՀԱՊԿ–ը կկատարեն իրենց պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, եթե տարածաշրջանում իրավիճակը վատանա:

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանսիան և ԱՄՆ-ն պետք է աջակցեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված` Ռուսաստանի ջանքերին։ Այս մասին շվեցարական RTS հեռուստաալիքի տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Ես կարծում եմ, որ Ռուսաստանը պետք է ավելի մեծ դեր խաղա Լեռնային Ղարաբաղում կայունության և խաղաղության վերականգնման գործում ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։ Ցանկանում եմ ընդգծել, որ Ռուսաստանը մեր տարածաշրջանին ամենամոտն է, և մինչ ՌԴ–ն ջանքեր է ներդնում Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահները ՝ Ֆրանսիան և ԱՄՆ–ը, պետք է աջակցեն այդ ջանքերին»,–ասել է վարչապետը։

Փաշինյանը նաև նշել է, որ հստակ հայտարարություններ են հնչում այն մասին, որ Ռուսաստանը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) կկատարեն իրենց պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, եթե տարածաշրջանում իրավիճակը վատանա:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 15-ի ժամը 14:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 604 զինծառայողներ և 32 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 19 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1458)

Ըստ թեմայի

Պուտինը խոսել է ԼՂ–ում ռազմական գործողությունները դադարեցնելու օգտին. Լավրով
Երկու անգամ զանգել ենք Պուտինին. Լավրովը 11-ժամյա բանակցություններից մանրամասներ հայտնեց
Էրդողանը զանգել է Պուտինին. սա արցախյան պատերազմի ընթացքում նրա առաջին զանգն է
թեգերը:
Վլադիմիր Պուտին, Նիկոլ Փաշինյան, Պատերազմ, Արցախ

Գլխավոր թեմաներ