12:29 28 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.18
  • GBP642.22
  • EUR582.25
  • RUB6.44
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1710)
208 0 0

Բրիտանական The Critic պարբերականին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մանրամասն ներկայացրել է, թե որոնք են  Թուրքիայի իրական ակնկալիքները Արցախի դեմ սկսված պատերազմից։

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Արցախում սանձազերծված պատերազմով Թուրքիան ցանկանում է դաս տալ ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին։ Բրիտանական The Critic պարբերականին տված հարցազրույցում նման համոզմունք է հայտնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը` մեկնաբանելով պատերազմի բուն նպատակը։

«Ինչո՞ւ է Թուրքիան այստեղ: Նախ Ադրբեջանին դաս տալու համար՝ ասելով, որ դուք չեք կարող հաղթել, իսկ մենք կարող ենք օգնել ձեզ այդ հարցում, ասել՝ դուք մեր էթնիկ եղբայրներն եք, սակայն չեք կարող դա անել, մեր կարիքն ունեք այսօր, մեր կարիքն եք ունենալու վաղը և ընդմիշտ: Երկրորդը` դաս տալու հայերին՝ ասելով՝ եթե հույս ունեք կամ ակնկալում եք, որ մենք ճանաչելու ենք ցեղասպանությունը, ապա մոռացեք դրա մասին, մենք այստեղ ենք և շարունակելու ենք այն, ինչ սկսել ենք հարյուր տարի առաջ»,– ասել է Սարգսյանը։

ՀՀ նախագահը հայտնել է նաև, որ Թուրքիան, եղբայրության մասին իր կարգախոսներով հանդերձ` հետաքրքրված է նաև Ադրբեջանի բռնազավթմամբ։

«Նրանք կորոշեն Ադրբեջանի ապագան, կվերահսկեն էներգետիկ աղբյուրները Կասպից ծովից մինչև Եվրոպա: Երբ նրանք հայտնվեն Ադրբեջանում, կդադարեն լինել սպառող և կվերահսկեն խողովակաշարերը: Բոլոր նրանք, ովքեր գտնվում են Կասպից ծովի ավազանում` Կենտրոնական Ասիայի և մինչև Եվրոպա ձգվող երկրները, պատանդ կդառնան, երբ Թուրքիան իրական վերահսկողություն ունենա Կասպից ծովի էներգետիկ աղբյուրների վրա»,– մեկնաբանել է Սարգսյանը:

Արցախի փոքրաթիվ բնակչությունը, նրա ձակերպմամբ, կռվում է ոչ միայն իր գոյության իրավունքի, այլև Ռուսաստանի, Իրանի անվտանգության համար:

«Նրանք նաև անուղղակիորեն կռվում են Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար: Եթե Թուրքիան և նրա մոջահեդները մնան այստեղ, նրանք սպառնալիք կլինեն Կովկասի և բոլորի համար: Այս փոքր ժողովուրդը, պայքարելով իր գոյատևման համար, նաև պաշտպանում է մյուսներին»,– ասել է նա։

Նախագահը նշել է, որ Թուրքիան այս հակամարտությունում հիմնական բացասական գործոնն է: Եվ, եթե Թուրքիան դուրս բերվի դրանից, պատերազմը մեկ–երկու օրում կդադարի:

«Մնալով՝ Թուրքիան կվատթարացնի իրավիճակը ՝ ներգրավելով նաև ուրիշներին: Դա աղետալի կլինի: Կովկասում շատ մեծ հակամարտություն կլինի, որը կարող է շատ ավելի վատը լինել, քան նույնիսկ Սիրիայում է»,– ասել է Սարգսյանը` հավելելով, որ Թուրքիայի գործոնը բացառելը խաղաղության բանալին է:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 16-ի ժամը 12:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 32 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5959 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 21 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 181 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 552 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1710)

Ըստ թեմայի

Թույլ չենք տա նոր ցեղասպանություն. Արմեն Սարգսյանը դիմել է հայությանը
Ո՞վ կարող է Լեռնային Ղարաբաղում հայերից տարածք պահանջել. Արմեն Սարգսյան
Ինչու պետք է կողմերը վստահեն Ռուսաստանին. Արմեն Սարգսյանի կարծիքը
թեգերը:
հարցազրույց, Թուրքիա, Արմեն Սարգսյան

Գլխավոր թեմաներ