23:56 20 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.33
  • GBP639.50
  • EUR582.43
  • RUB6.33
Արցախ
Ստանալ կարճ հղումը
170 0 0

Շատ կարևոր է, որ Ստեփանակերտի և Արցախի այլ քաղաքների ավերածություններ տեսնեն ոչ միայն օտարերկրյա լրագրողները, այլև պաշտոնատար անձինք։

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շվեյցարիայի ազգային ռադիոյի և հեռուստատեսության (RTS) հետ հարցազրույցում ասել է` ցանկալի է, որ Լեռնային Ղարաբաղի ավերածություններ տեսնեն ոչ միայն լրագրողները, այլև դիվանագետները։

Այն բանից հետո, երբ ադրբեջանական զորքերը մի քանի օր գնդակոծեցին Ստեփանակերտը, ղարաբաղյան բանակը զսպող հարված հասցրեց ադրբեջանական Գյանջա քաղաքին։ Դրանից անմիջապես հետո Ադրբեջանի նախագահ Ալիևը հրավիրեց արտասահմանցի դիվանագետներին, որպեսզի նրանց ցույց տա քաղաքում տիրող իրավիճակը։ Բայց մինչ օրս ոչ մի դիվանագիտական ներկայացուցիչ չի այցելել Ղարաբաղ և մայրաքաղաք Ստեփանակերտ, որպեսզի տեսնի ոչ թե մեկ գնդակոծության, այլ 19-օրյա ռմբակոծության հետևանքները։

«Այդ բոլոր ավերածությունները տեսնելու համար ժամանել են միայն մի քանի օտարերկրյա լրագրողներ, բայց ոչ մի միջազգային դիվանագետ», — ընդգծել է Փաշինյանը:

Փաշինյանը շեշտել է` շատ կարևոր է, որ արտասահմանյան երկրների պաշտոնական ներկայացուցիչներից որևէ մեկը որոշի տեղի ունեցածը տեսնել սեփական աչքերով։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 16-ի ժամը 12։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 32 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5959 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 21 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 181 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 552 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

Ըստ թեմայի

Փաշինյանը ներկայացրել է Արցախյան հարցում Հայաստանի համար կարմիր գծերը
Սա իր մասշտաբներով աննախադեպ պատերազմ է. Փաշինյանը` ղարաբաղյան մարտերի մասին
Ռուսաստանը պետք է ավելի մեծ դեր խաղա Ղարաբաղում խաղաղության վերականգնման գործում. Փաշինյան
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Ստեփանակերտ, Արցախ

Գլխավոր թեմաներ