00:47 21 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.33
  • GBP639.50
  • EUR582.43
  • RUB6.33
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1415)
22810

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը բրիտանական The Critic պարբերականին տված հարցազրույցում ներկայացրել է արցախյան հակամարտության լուծման հարցում միջազգային հանրության ու առանձին երկրների դերակատարությունը։

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Բրիտանական The Critic պարբերականին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր հիասթափությունն է հայտնել, որ ՆԱՏՕ-ն թույլ է տալիս իր անդամ Թուրքիային ներգրավվել երրորդ կողմի հակամարտության մեջ, որի հետ ընդհանրապես կապ չունի:

«ՆԱՏՕ-ի անդամն օգտագործում է ՆԱՏՕ-ի ամենաժամանակակից զենքերը՝ F-16-ներ, ԱԹՍ-ներ և ներգրավում զինվորների` առանց մանդատի: Ես հիասթափված եմ նաև, որ Եվրամիության կողմից բավարար ճնշում չկա: Ես հիասթափված եմ, որ ԱՄՆ-ի կողմից մեծ ճնշում չկա, թեև կարող եմ հասկանալ պատճառը: Ամերիկան զբաղված է նախագահական ընտրություններով: Նաև հիասթափված եմ մասնավորապես Իսրայելից, որը  շարունակում է զենք մատակարարել Ադրբեջանին»,– ասել է Սարգսյանը:

Անդրադառնալով Ռուսաստանին, ՀՀ նախագահը փաստել է`  Ռուսաստանը հայտնել է, որ եթե հարձակում լինի Հայաստանի Հանրապետության վրա, կհարգի իր բոլոր երկկողմ և բազմակողմ պայմանագրերի դրույթները և կկանգնի Հայաստանի կողքին:

«Ռուսաստանի Դաշնությունը լավ հարաբերություններ ունի նաև Ադրբեջանի հետ: Դա գաղտնիք չէ: Նա լավ հարաբերություններ է պահպանում ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Ադրբեջանի հետ: Դա նշանակում է, որ Ռուսաստանը կարող է անկեղծ միջնորդ լինել: Թուրքիան չի կարող այդ դերն ունենալ: Թուրքիան բացահայտ այն կողմից է»,– ասել է ՀՀ նախագահը:

Արմեն Սարգսյանը ցանկություն է հայտնել, որ Ռուսաստանն ավելի շատ ճնշում գործադրի Ադրբեջանի ու Թուրքիայի վրա` զինադադար պարտադրելու ու Թուրքիային հակամարտությունից դուրս բերելու հարցում:

«Թուրքիայի ագրեսիվ հռետորաբանությունն օրեցօր աճում է: Եթե հայկական կողմից ինչ-որ գործողություն կամ հայտարարություն է լինում, առաջինն արձագանքողը Բաքուն չէ, Անկարան է»,– շեշտել է նախագահը։

Խոսելով Արցախի ինքնորոշման իրավունքի մասին` Արմեն Սարգսյանը բերել է Բրիտանիայի` Եվրամիությունից դուրս գալու օրինակը։

«Եթե Բրիտանիան որոշել է դուրս գալ ԵՄ-ից, և այդ հանրաքվեն ներկայիս կառավարությունն ընդունում է, ես խնդրում եմ նրան մտածել այն մարդկանց մասին, որոնք օգտվելով իրենց ժողովրդավարական ընտրությունից, հանրաքվե անցկացրեցին՝ անջատվելով Ադրբեջանից, սակայն ստացան պատերազմ, մահ և տեղահանություն«– ասել է Սարգսյանը։

Նա նաև համոզմունք է հայտնել, որ Մեծ Բրիտանիան այսօր պետք է իր ձայնն ավելի լսելի դարձնի, որպես անկախ պետություն, ու ԵՄ-ի հետ միասին պետք է պաշտպանի այն մարդկանց իրավունքները, ովքեր ընտրել են իրենց ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու ճանապարհը:

«Այն ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, հեռու է թվում, իրականում այդպես չէ: Եթե Թուրքիան տիրի այս տարածաշրջանին, Աստված օգնական բոլորիս»,– եզրափակել է ՀՀ նախագահը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 16-ի ժամը 12:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 32 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5959 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 21 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 181 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 552 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1415)

Ըստ թեմայի

Ադրբեջանն ու Թուրքիան պետք է պատասխանատվության ենթարկվեն վարձկանների համար. Սարգսյան
«Բոլոր պատասխանները տրված են». Զախարովան խոսել է Ղարաբաղի մասին
Հունաստանում պետք է հասկանան, որ Արցախում պատերազմում են պանթուրքիզմի դեմ․ Շարմազանով
թեգերը:
Թուրքիա, Պատերազմ, հարցազրույց, Արմեն Սարգսյան

Գլխավոր թեմաներ