22:54 22 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.31
  • GBP647.00
  • EUR584.77
  • RUB6.42
Արցախ
Ստանալ կարճ հղումը
276 0 0

Համաշխարհային ճանաչում ունեցող երգչուհի Մարիա Գուլեգինան վստահ է, որ հայ ժողովուրդը աշխատասեր է ու խաղաղասեր. այն ամենը, ինչ պետք է նրան, խաղաղություն է:

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. Աշխարհահռչակ օպերային երգչուհի Մարիա Գուլեգինան միացել է Լյուքսեմբուրգում Եվրոպական խորհրդարանի շենքի մոտ կազմակերպված խաղաղ ակցիային, որպեսզի աշխարհին հասցնի Էրդողանի ու Ալիևի մասին ճշմարտությունը։ Գուլեգինան այդ մասին պատմել է «Республика Армения» թերթին։

«Ես աշխարհի մարդ եմ, իմ երակներով տարբեր արյուն է հոսում՝ հորս կողմից` հայի, մորս կողմից՝ հրեայի, ուկրաինացու, լեհի, բելառուսցու։ Իմ բոլոր «ազգությունները» տառապել են` Ցեղասպանությունից, Հոլոքոսթից, պատերազմներից ու անարդարությունից, երբեմն էլ իրենք են սխալ եղել։ Անարդարությունը տեսնելը ցավոտ է ինձ համար։ Իսկ Արցախն ինձ համար մաքուր, սուրբ պատմություն է», - ասել է Գուլեգինան։

Եվրոպայում բնակվող հայերը փակել են Ֆրանսիա–Բելգիա միջպետական ավտոճանապարհը

Նա նշել է, որ Արցախը պատմականորեն և իրավաբանորեն հայկական հող է։ Երգչուհին հիշեցրել է, որ ԼՂԻՄ-ն օրինական հիմունքներով Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս է եկել 1987 թվականին հանրաքվեի միջոցով։ 1988-ին ԽՍՀՄ-ն ընդունել է արդյունքները և դրական բանաձև ընդունել։ 1991 թվականին Ադրբեջանի ԽՍՀ-ն ինքն էլ է դուրս եկել ԽՍՀՄ կազմից։

«Այդ ժամանակից ի վեր Ադրբեջանը, որն ինքն է դուրս եկել ԽՍՀՄ–ից, նույն օրենքով խախտում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի միջազգային սկզբունքը», - շեշտել է Գուլեգինան:

Նա պարզաբանել է, որ հանրահավաքի է եկել ճշմարտությունը Եվրախորհրդարանին հասցնելու համար։ Գուլեգինան նշել է, որ միայն Լյուքսեմբուրգի ձայնը բավարար չի լինի, բայց կարող է դառնալ վերջին կաթիլը։

Երգչուհին պատմել է, որ առաջին անգամ է նման փողոցային ակցիայի դուրս եկել, քանի որ մասնագիտության պատճառով միշտ զգույշ է, վախենում է մրսելուց:

«Բայց սա ուրիշ դեպք է։ Երիտասարդ տղաները զոհվում են հանուն հայրենիքի, բա մենք չաջակցե՞նք։ Նրանցից յուրաքանչյուրն ասես իմ հարազատը լինի։ Սիրտս մղկտում է...»,- ասել է օպերային երգչուհին:

Ինչ վերաբերում է Եվրոպայի և աշխարհի արձագանքին, ապա Գուլեգինայի խոսքով` պետք է ճշմարտությունը հասցնել նաև նրանց, ում խաբել են և ատելությամբ պարուրել։ Խաղաղությունը պետք է վերականգնվի. մայրերը չպետք է կորցնեն իրենց զավակներին։

Երգչուհին մեջբերել է Պարույր Սևակի հայտնի բանաստեղծությունը, որը հաճախ կրկնում էր նրա հայրը. «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում»։ Գուլեգինան ընդծել է` հայ ժողովուրդը խաղաղասեր է, աշխատասեր, և այն ամենը, ինչը պետք է նրան, խաղաղությունն է:

Ամենափրկիչ խաչը. Շուշիի չխոնարհված եկեղեցին գնդակոծություններից հետո

 

Ըստ թեմայի

Ակցիա Երևանում. մասնակիցները ՌԴ–ին կոչ արեցին ճանաչել Արցախի անկախությունը
Հայերն ընդդեմ ահաբեկչության. Հռոմում անցկացված ակցիային նաև իտալացիներ են մասնակցել
Շառլ Ազնավուրի որդին Փարիզում մասնակցել է Արցախի աջակցությանն ուղղված ակցիային
թեգերը:
Մարիա Գուլեգինա, երգչուհի, Արցախ

Գլխավոր թեմաներ