00:29 29 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.71
  • GBP638.90
  • EUR578.69
  • RUB6.31
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1745)
816 0 0

Կարեն Գրիգորյանը զոհվել է ռազմաճակատում` իր կյանքով պաշտպանելով հայրենիքը թշնամուց։

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. Պատերազմում զոհվել է Արցախի գլխավոր դատախազության ավագ դատախազ Կարեն Գրգորյանը։ Հայաստանի գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ցավակցություններ է տեղադրել իր Facebook-յան էջում։

«Ցավակցում ենք Արցախի մեր գործընկերներին, Կարենի հարազատներին ու մտերիմներին: Երազանքդ կկատարվի, սիրելի Կարեն. քո ու մեր հայրենիքը կապրի ազատ ու անկախ, խաղաղ ու անվրդով: Հանգչիր խաղաղությամբ: Փառք իրենց պարտքը կատարելիս զոհված մեր բոլոր նվիրյալներին», – գրել է Աբրահամյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 16-ի ժամը 12:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5959 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 21 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 181 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 552 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1745)

Ըստ թեմայի

«Սուտասաններ, զզվելի է». Սերժ Թանկյանը բացահայտել է ադրբեջանական կեղծ քարոզչությունը
Քանի դեռ ուշ չէ. երթ՝ Արցախի անկախության ճանաչման պահանջով
«Մամ ջան, պապ ջան, անպայման վերադառնալու եմ». զինվորների ուղերձը` առաջնագծից
թեգերը:
առաջնագիծ, Զոհ, դատախազ, Արցախ

Գլխավոր թեմաներ