00:29 21 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.33
  • GBP639.50
  • EUR582.43
  • RUB6.33
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1415)
830 0 0

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Ստեփանյանը ներկայացրել է ադրբեջանա–թուրքական ագրոսիայի նոր դրսևորումը։

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. Երեկ Շուշիին ու Ստեփանակերտին հարվածել են ավելի հզոր միջոցներով։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Ստեփանյանը։

Հիշեցնենք` ՀՀ օդային տարածքում նույնպես անցած գիշեր հայտնաբերվել էին հակառակորդի 2 ԱԹՍ, որոնք ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները խոցեցին նկատելուց ժամեր անց։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 16-ի ժամը 12:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5959 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 21 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 181 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 552 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում

 

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1415)

Ըստ թեմայի

Շոշ գյուղի բնակիչը վիրավորվել է, ոչ թե զոհվել
Ստեփանակերտի ռմբակոծված խանութներն ու տները
«73 տարեկան մարդ եմ, նման բան չեմ տեսել, սա ֆաշիզմ ա». տեսանյութ՝ հրետակոծված Շոշ գյուղից
«Այստեղ սպանում են մարդկանց»․ ով է սպասում ռուս խաղաղապահներին Ղարաբաղում
թեգերը:
Արցախ, հրետակոծություն, Ստեփանակերտ, Շուշի

Գլխավոր թեմաներ