22:51 22 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.31
  • GBP647.00
  • EUR584.77
  • RUB6.42
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1493)
66301

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ իր ուսանողուհիները հիմա ջոկատ են կազմում առաջնագիծ մեկնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. Հաղթանակն այլընտրանք չունի, սակայն այն հեշտ չի տրվելու։ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում կոչով դիմել է երիտասարդներին՝ նշելով, որ այդ հաղթանակը յուրաքանչյուրիցս է կախված, և ինքներս մեզ ամեն օր պիտի հարց տանք, թե ինչ ենք արել հաղթանակի համար։

«Սիրելի եղբայրներ, ավտոմեքենայի վրա ՀՀ եռագույնը գցելով ու հայրենասիրական երգի բարձր ձայնով Երևանում քշելով` չեք նպաստում հաղթանակին։ Իմ ուսանողուհիները կանանց ջոկատ են կազմում, դա է հաղթանակին միտված ուղիղ քայլը։ Նարի Սյունին կոնկրետ քայլ է անում հաղթանակի համար։ Երեկ մի գեղանի օրիորդ լացակումաց ինձ աղաչում էր, որ իրեն մահապարտի հանձնարարություն տայի։ Այդ հայուհուն արժանի երիտասարդներ եղեք»,- գրել է Հովհաննիսյանն ու կոչ արել քայլ արել մեր գոյության պատերազմի համար։

Նա ընդգծել է՝ 18-25 տարեկան զինվորներն ու սպաները արդեն 20 օր բոլորիս համար արհամարհում են մահը։

«Արժանի լինենք նրանց»,- եզրափակել է մարտակոչը Հովհաննիսյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 16-ի ժամը 12:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5959 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 21 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 181 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 552 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1493)

Ըստ թեմայի

Համառ ու ծանր մարտերը շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան
Հյուսիսում հակառակորդին չի հաջողվել գրավել ոչ մի բարձունք. Արծրուն Հովհաննիսյան
Արծրուն Հովհաննիսյանը Հադրութի, վիրահատված ադրբեջանցու և ՌԴ զորավարժությունների մասին
թեգերը:
Պատերազմ, Արցախ, Արծրուն Հովհաննիսյան

Գլխավոր թեմաներ