22:44 22 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.31
  • GBP647.00
  • EUR584.77
  • RUB6.42
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1493)
632 0 0

Նա ուղղորդել է, թե ում և ինչպես պետք է դիմեն կանայք, եթե ցանկանում են միանալ պայքարին։

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. Բազմաթիվ աղջիկներ առավոտից դիմում են զինվորագրվելու և առաջնագիծ մեկնելու համար։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Իմ առավոտվա հայտարարությունից հետո անդադար նամակներ եմ ստանում աղջիկներից, ովքեր ուզում են զենք վերցնեն ու գնան սահմանը պահեն։ Չեմ զարմանում քանի որ առյուծի էգն ու որձը չի լինում։ Մեր քույրերը պատիվ ունեն, և դա է մեր գոյության երաշխիքը»,- գրել է Հովհաննիսյանը։

Իր էջում նա հղումներ է տեղադրել՝ ուղղորդելով զինվորագրվել ցանկացող կանանց։

Հիշեցնենք, որ վաղ առավոտյան Արծրուն Հովհաննիսյանը գրառում էր արել՝ մարտակոչ անելով բոլորին միանալ «մեր գոյության համար պատերազմին»։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 16-ի ժամը 12:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5959 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 21 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 181 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 552 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1493)

Ըստ թեմայի

«Աստված ջան, երանի տանեն». Երևանում Արցախ մեկնող կամավորների մեջ նաև կանայք կան
Կամավորներն ավելի շուտ են հասնում զինկոմիսարիատներ, քան նրանց տեղեկացնում են. ԱՀ նախագահ
Աստված վերևում է, մենք՝ ներքևում. կամավորական խմբերը շարունակում են Շիրակից մեկնել Արցախ
թեգերը:
Արցախյան պատերազմ, առաջնագիծ, Կին, Արծրուն Հովհաննիսյան

Գլխավոր թեմաներ