00:26 21 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.33
  • GBP639.50
  • EUR582.43
  • RUB6.33
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1415)
3186 0 0

Ըստ ցանկի՝ Գյանջա քաղաքում առնվազն 8 լեգիտիմ ռազմական նշանակետեր են տեղակայված։

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. Արցախի պաշտպանության նախարարությունը Facebook-ի պաշտոնական էջում հրապարակել է Ադրբեջանի Գյանջա (պատմական՝ Գանձակ) քաղաքում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը։ Ըստ ցանկի՝ Գյանջայում 8 ռազմական նշանակետ կա։
Ստորև ներկայացնում ենք ՊՆ հրապարակած ցուցակը.

  • ՊՆ ՌՕՈւ ռազմաօդային բազա, ուղղաթիռային ավիաէսկադրիլիա,
  • ԶՈւ ԳՇ մոտոհրաձգային բրիգադի ՄՏՎ,
  • ՆԶ առանձնահատուկ նշանակության բրիգադ,
  • ՊՆ մարտական կառավարման կենտրոն,
  • ԶՈւ ԳՇ ռադիոտեխնիկական գումարտակ,
  • ՊՆ կենտրոնական ենթակայության վառելիքաքսուկային նյութերի բազա,
  • Պաշտպանական արդյունաբերության նախարարության մեքենաշինաան գործարան, ավիացիոն վերանորոգման գործարան և հրետանու սպառազինության վերանորոգման գործարան:

Հիշեցնենք՝ Մոսկվայում հումանիտար հրադադարի վերաբերյալ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածության 7-րդ օրը Ադրբեջանը կրկին հրթիռահրետանային հարվածներ է հասցրել Արցախի խաղաղ բնակավայրերին։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 16-ի ժամը 12:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5959 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 21 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 181 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 552 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1415)

Ըստ թեմայի

Գյանջայի օդանավակայանը հօդս ցնդեց. Վահրամ Պողոսյան
Գյանջայի ուղղությամբ կրակը դադարեցվել է անմեղ զոհերից խուսափելու համար. Հարությունյան
Ադրբեջանի նախագահի օգնականը մատնել է թուրք զինվորականի ներկայությունը Գյանջայում
թեգերը:
Գանձակ (Գյանջա)

Գլխավոր թեմաներ