09:37 01 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD506.40
  • GBP674.68
  • EUR606.82
  • RUB6.65
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)
19501

Կազմակերպությունն Արցախի թեմայով հատուկ նիստ անցկացնելու վերաբերյալ հարցում է ստացել ԵԱՀԿ ՄԽ միջնորդ պետություններից։

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik.  ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդն ի պատասխան ՌԴ–ի, Ֆրանսիայի և ԱՄՆ–ի հարցման` երկուշաբթի կքննարկի ԼՂ–ում տիրող իրավիճակը։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է Անվտանգության խորհրդի աղբյուրը։

«Արցախի շուրջ փակ խորհրդակցությունները նախատեսված են երկուշաբթի, ժամը 15.00–ին», – ասել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով` քննարկումները պահանջել են անցկացնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ հանդիսացող Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ–ն։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 16-ի ժամը 12:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5959 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 21 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 181 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 552 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)

Ըստ թեմայի

«Ինչպե՞ս սա հասկանանք». Արտակ Բեգլարյանը քննադատել է ՄԱԿ–ին
ՄԱԿ–ն արցախյան հակամարտության ֆոնին առաջարկել է թռիչքների անվտանգության միջոցներ ձեռնարկել
ՄԱԿ-ն արձագանքեց. դատապարտել են ու վիրավոր երեխաներին տեսակցել
թեգերը:
Պատերազմ, Արցախ, խորհրդակցություն, Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ)

Գլխավոր թեմաներ