20:00 19 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.40
  • GBP640.27
  • EUR578.91
  • RUB6.34
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1351)
46 0 0

Դեղագետների խմբի մի մասն էլ մասնակցում է ապաստարաններում գտնվող քաղաքացիներին օգնություն հասցնելու գործին։

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. Ռազմական դրության պայմաններում Արցախի փրկարար ծառայողների հետ կողք-կողքի աշխատում են նաև մայր հայրենիքից օգնության հասած տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը Facebook-ի էջում տեղեկացնում է, որ թիկունքային աշխատանքներում ընդգրվել է նաև Հայաստանի առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը:

«10 հոգանոց խմբի մի մասը դեղագետներ են, ովքեր պահեստավորված դեղամիջոցները տեսակավորում են, ստուգում պիտանելիության ժամկետները, տեղավորում առանձին արկղերում ու տրամադրում առողջապահական հիմնարկներին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Խմբի մի մասն ընդգրկվել է ապաստարաններում պատսպարված քաղաքացիներին սնունդ և անհրաժեշտ պարագաներ մատակարարելու գործում:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 17-ի ժամը 13:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6109 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 186 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 554 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1351)

Ըստ թեմայի

Բավական է, Արցախի համար բավարար չափով դեղորայք է հավաքվել․ Ռուսաստանում ՀՀ դեսպանատուն
Ներարկման լուծույթներն ու դեղերն անվճար կմատակարարվեն բանակին
Դեղորայք, քնապարկեր... Լոս Անջելեսից Երևան է հասել 20 տոննա հումանիտար օգնություն
թեգերը:
Պատերազմ, առաջնագիծ, Արցախ, Դեղ

Գլխավոր թեմաներ