04:45 22 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.37
  • GBP645.35
  • EUR585.48
  • RUB6.41
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1458)
71 0 0

Վրաստանի օդային տարածքով քաղաքացիական թռիչքները շարունակվում են, և Թբիլիսին բեռներ ընդունող և ուղարկող երկրներից պահանջում է խստորեն վերահսկել բեռնափոխադրումները, որպեսզի դրանք քաղաքացիական նպատակների ծառայեն։

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik.  Վրաստանի ԱԳՆ–ն դարձյալ հերքել է ԶԼՄ–ների հաղորդումներն այն մասին, որ վրացական օդային տարածքը կարող է օգտագործվել դեպի Հայաստան և Ադրբեջան ռազմական բեռների տեղափոխման համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ Վրաստանի իշխանությունները հայտարարել էին, որ արգելք են մտցրել ռազմական տեխնիկայի տարանցման համար իրենց տարածքների օգտագործման թույլտվությունների տրամադրման վերաբերյալ. Ադրբեջանի և Հայաստանի հակամարտության հետ կապված` երկիրը չեզոքություն է պահպանում:

«Վերջին օրերի ընթացքում ԶԼՄ–ներում, ցավոք, շարունակվում են շահարկումները Վրաստանի օդային տարածքով հավանական ռազմական փոխադրումների վերաբերյալ։ Վրաստանն իր օդային տարածքը փակել է ռազմական բնույթի թռիչքների համար։ Ինչ վերաբերում է քաղաքացիական ու մարդասիրական թռիչքներին, այդ ուղղությամբ Վրաստանը կատարում է միջազգային իր պարտավորությունները։ Կցանկանայինք պարզաբանել, որ նման տեսակի թռիչքները հատուկ թույլտվություն չեն պահանջում, քաղաքացիական թռիչքներն  օդային տարածքում իրականացվում  են ծանուցման և համապատասխան տեղեկության տրամադրման հիման վրա», – ասվում է ԱԳՆ–ի հայտարարության մեջ։

Գերատեսչությունը ինչպես բեռներ ընդունող, այնպես էլ ուղարկող երկրներին կոչ է անում խստորեն վերահսկել բեռնափոխադրումները օդային փոխադրումների անվտանգությունն ապահովելու ու այլ նշանակությամբ քաղաքացիական թռիչքների օգտագործումը կանխելու նպատակով։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 17-ի ժամը 13:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6109 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 186 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 554 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1458)

Ըստ թեմայի

Թբիլիսին առաջարկում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում կազմակերպել
Թբիլիսին հերքում է Վրաստանի տարածքով Ադրբեջանին զենք մատակարարելու տեղեկությունը
Թբիլիսին կրկին հավատացնում է, որ իր տարածքով ռազմական բեռներ չեն անցնում
թեգերը:
Զենք, Արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ), Ադրբեջան, Վրաստանի Հանրապետություն

Գլխավոր թեմաներ