16:40 24 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.01
  • GBP646.41
  • EUR585.25
  • RUB6.47
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1575)
117 0 0

Ադրբեջանը Միլոնովին ներառել է «սև ցուցակում» Բաքվի հետ չհամաձայնեցրած իր արցախյան այցի համար։ Պատգամավորը կարծում է, որ այդպիսով Բաքուն ցույց է տալիս, որ էսկալացիայի հետագա սրացում է ցանկանում։

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik.  ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովն այցելել է Լեռնային Ղարաբաղ մարդասիրական նպատակներով, իսկ անցանկալի մարդկանց ցուցակում նրա ընդգրկումը ցույց է տալիս, որ Բաքուն ԼՂՀ–ում հակամարտության հետագա սրացում է ուզում։ Այս մասին պատգամավորը հայտարարել է ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում։

Ավելի վաղ Ադրբեջանը ներառել էր Միլոնովին «սև ցուցակում»՝ առանց Բաքվի համաձայնության Արցախ այցելելու համար։

Միլոնովի խոսքով` ինքն Արցախ է ժամանել տեղում համոզվելու, որ խաղաղ բնակչությունն օգնության, աջակցության ու պաշտպանության կարիք ունի։

«Ես այստեղ չեմ հայտնվել որևէ ռազմական կամ էլ ավելի վատ` դիվերսիոն նպատակներով։ Ես կողմնակից եմ, որպեսզի խաղաղ  բնակիչները խաղաղ ապրեն, և որևէ քաղաքական շրջադարձներ չսպառնան նրանց կյանքին ու անվտանգությանը։  Այդ պատճառով ցանկացած պատժամիջոցային ցանկում կամ անցանկալի մարդկանց ցուցակում ինձ ներառելը միայն մեկ բան է նշանակում. նրանք, ովքեր հրահրում են այս պատերազմը, մտադիր չեն խաղաղության ճանապարհ բռնել, այլ միայն էսկալացիա և ժողովուրդների միջև հարաբերությունների վատթարացում են ցանկանում», – ասաց Միլոնովը։

Բաքուն 2013 թվականին հրապարակեց այն օտարերկրացիների «սև ցուցակը», որոնք առանց Ադրբեջանի իշխանությունների հետ համաձայնեցնելու այցելել էին ԼՂՀ տարածք։ Ցուցակում ընդգրկված անձանց մուտքն Ադրբեջան արգելված է։ Ցուցակը ժամանակ առ ժամանակ թարմացվում է։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 17-ի ժամը 13:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6109 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 186 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 554 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում

 

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1575)

Ըստ թեմայի

«Հայաստանի եզդիները մեկնում են Արցախը պաշտպանելու». եզդի պատգամավոր
Հանցագործություն է. «Լազարյան ակումբը» քննադատել է թուրք–ադրբեջանական ագրեսիան
Հակաահաբեկչական կոալիցիա ստեղծելու Արցախի կոչը տեղին է ու ճիշտ ժամանակին. Թևան Պողոսյան
թեգերը:
Սև ցուցակ, Բաքու, Պետդումա, Արցախյան պատերազմ

Գլխավոր թեմաներ