04:16 22 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.37
  • GBP645.35
  • EUR585.48
  • RUB6.41
Արցախ
Ստանալ կարճ հղումը
1901 0 0

Արտակ Զեյնալյանը հայտնել է, որ Ադրբեջանը կատարել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պահանջը։

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. Արդարադատություն նախկին նախարար, իրավապաշտպան, Արտակ Զեյնալյանը տեղեկացրել է, որ գերեվարված Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը քիչ առաջ զանգահարել են ծնողներին։

«Նրանք ողջ են, գտնվում են հոսպիտալում»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Զեյնալյանը։

Նա հիշեցրել է, որ երեկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել էր հայ դիմումատուների պահանջը՝ պարտավորեցնելով Ադրբեջանի կառավարությանը ապահովել Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի կյանքի անձեռնմխելիությունը և նրանց առողջության իրավունքը։ Միևնույն ժամանակ, դատարանը պահանջել է Ադրբեջանից մինչև հոկտեմբերի 22-ը Եվրոպական դատարանին ներկայացնել տեղեկություններ վերջիններիս որպիսության և առողջական վիճակի վերաբերյալ։

Հիշեցենենք, որ հայկական կողմը երկու անգամ էր դիմել ՄԻԵԴ` Ադրբեջանում հայտնված հայ ռազմագերիների` Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի հարցով։

ՄԻԵԴ ներկայացված դիմումում նշված է, որ ըստ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածության` պետք է երկու զինվորներին վերադարձնեն Հայաստանի իշխանություններին։ Սակայն մինչև նրանց վերադարձը պետք է ձեռնարկել բոլոր միջոցները պաշտպանելու նրանց կյանքը և ապահովելու նրանց ֆիզիկական ու հոգեբանական անձեռնմխելիությունը, ինչպես նաև պատշաճ բժշկական օգնություն ապահովել։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 17-ի ժամը 13:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6109 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 186 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 554 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում

 

Ըստ թեմայի

Տոնոյանն ու Կարմիր խաչի անդամները քննարկել են գերիների և զոհերի փոխանակման ընթացակարգերը
Արցախի նախագահը հայտնեց, թե երբ է նախատեսվում սկսել գերիների ու զոհվածների փոխանակումը
Ցավոք, մեր տղաների մասին չեմ կարող տեղեկություններ հայտնել. Հովհաննիսյանը` գերիների մասին
թեգերը:
Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ), ռազմագերի, Արցախյան պատերազմ

Գլխավոր թեմաներ