08:19 27 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.24
  • GBP643.48
  • EUR582.42
  • RUB6.45
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1656)
320 0 0

Ռուս ուղղափառ եկեղեցին հակամարտող կողմերին կոչ է անում բանակցությունների սեղանի շուրջ նստել և ղարաբաղյան խնդիրը լուծել քաղաքական ճանապարհով։

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik.  Թուրքիան չպետք է միջամտի Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված հակամարտությանը։  Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Իլարիոնը։

Ըստ նրա` Ռուս ուղղափառ եկեղեցին կոչ է անում հակամարտող կողմերին բանակցությունների սեղանի շուրջ նստել և արցախյան խնդիրը լուծել քաղաքական ճանապարհով։

«Պետք է դադարեցնել պատերազմը, դադարեցնել արյունահեղությունն ու քաղաքական լուծումներ փնտրել, միևնույն ժամանակ շատ կարևոր է, որպեսզի երրորդ ուժեր չմիջամտեն։ Մենք այժմ անդադար լսում ենք Թուրքիայի հայտարարությունները, սակայն Թուրքիան ոչ մի կապ չունի հակամարտության հետ և չպետք է ունենա», – ասել է միտրոպոլիտ Իլարիոնը։

Նրա խոսքով` շատ կարևոր է, որ  Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները կարողանան հակամարտության բոլոր կողմերի, և առաջին հերթին ԼՂՀ ժողովրդի համար, փոխընդունելի լուծում գտնել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 17-ի ժամը 13:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6109 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 186 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 554 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում

 

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1656)

Ըստ թեմայի

Ռուսաստանը ճնշում կգործադրի՞ Ադրբեջանի վրա. Սուրենյանցը` դիտորդների ու խաղաղապահների մասին
Ռուսաստանը պետք է ավելի մեծ դեր խաղա Ղարաբաղում խաղաղության վերականգնման գործում. Փաշինյան
Ռուսաստանը զորավարժություններ է անցկացնում Կասպից ծովում
թեգերը:
Արցախյան պատերազմ, Ռուսաստան, Եկեղեցի

Գլխավոր թեմաներ