00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տուսկին ուղղված Սերժ Սարգսյանի նամակը համընկնում է Փաշինյանի մոտեցման հետ. քաղտեխնոլոգ

© Sputnik / Aram NersesyanВиген Акобян
Виген Акобян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահի նամակին` ուղղված Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Դոնալդ Տուսկին։ 
Հակոբյան. «Տուսկին ուղղված Սերժ Սարգսյանի նամակը համընկնում է Փաշինյանի մոտեցման հետ»

Սերժ Սարգսյանը խնդրել է ԵԺԿ նախագահին` հրապարակավ և ոչ հրապարակավ միջամտել և օգնել Լեռնային Ղարաբաղի` Արցախի Հանրապետության ժողովրդին, արթնացնել եվրոպական քաղաքական հանրությանը` վերացնելու Արցախի ժողովրդի առջև ծառացած հումանիտար աղետը։ 

Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ` նամակով դիմելու երևույթն ինքնին անսովոր չէ և դրվատելի է, որ ՀՀ նախկին ղեկավարներն ու բարձրաստիճան պաշտոնատար անձինք օգտագործելով իրենց կապերը` ցանկանում են օգտակար լինել արցախյան ազատագրական գոյամարտին։ Ըստ նրա` Արցախն ուղակիորեն գտնվում է հայրենական պատերազմի մեջ, հետևաբար բոլորի ռեսուրսները պետք է օգտագործվեն այդ նպատակով։

Вице-спикер НС Армении Эдуард Шармазанов на третьем Международном форуме руководителей парламентов Евразийских государств (9 октября 2018). Анталья - Sputnik Արմենիա
Հունաստանում պետք է հասկանան, որ Արցախում պատերազմում են պանթուրքիզմի դեմ․ Շարմազանով
 

«Հայտնի է, որ ՀՀԿ–ն եվրոպական ազդեցիկ այդ կուսակցության անդամ է, երկար տարիներ համագործակցել է այդ կառույցի հետ ո՛չ միայն պաշտոնական, այլև անձնական կապերի մակարդակով։ Դոնալդ Տուսկն իր հերթին ԵԺԿ նախագահ ընտրվելուց առաջ եվրոպական կառույցներում զբաղեցրել է բավականին լուրջ և բարձր պաշտոններ։ Հետևաբար շատ դրվատելի է, որ մեր նախկին պաշտոնյաները փորձում են օգտակար լինել նաև դիվանագիտական ճանապարհով»,– նշում է քաղտեխնոլոգը։

Վիգեն Հակոբյանը կարծում է, որ դիմելով Դոնալդ Տուսկին` Սերժ Սարգսյանը կոչ է անում, որպեսզի եվրոպական կառույցներն ավելի ակտիվ դիրքորոշում ունենան ընթացող պատերազմական գործողությունների նկատմամբ, քանզի եվրոպական կառույցներն ու երկրներն ունեն հիմնականում դիտորդի կարգավիճակ։ Դա որոշ չափով բնական է, որովհետև կա ռեալ պրագմատիզմ։ Ըստ քաղտեխնոլոգի` Եվրոպայում շատ լավ հասկանում են, որ իրենց քաղաքական հնարավորությունները բավականին սուղ են գործընթացների վրա ներազդելու առումով, բացի դրանից, երկրներն ունեն իրենց շահերը, որոնք թույլ չեն տալիս ներգրավվել այս գործընթացի մեջ ավելի շատ, քան արդեն իրենց թույլ են տվել։

Премьер-министр Никол Пашинян встретился с представителями внепарламентских сил страны (12 октября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Արցախի հարցով Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական ուժերի հետ. ինչ են քննարկել

«Սերժ Սարգսյանի նամակը ոչ միայն կոչ է ավելի ակտիվ ներգրավվելու գործընթացի մեջ հետագայում՝ հետպատերազմյան կարգավորման շրջանում խաղից դուրս չմնալու նկատառությամբ, այլև պարունակում է կոնկրետ առաջարկ, որը համընկնում է օրերս Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված հայաստանյան մոտեցման հետ։ Բացի այն, որ Սերժ Սարգսյանը ներկայացնում է խնդրի առարկան, ներկա իրավիճակը ռազմաճակատում, նա նաև առաջարկում է հարցի կարգավորման սխեման, այն է ` միջազգայնորեն ճանաչել Արցախի անկախությունը, ինչը բխում է «անջատում հանուն փրկության» բանաձևից»։

Վիգեն Հակոբյանի գնահատմամբ` պատերազմը խթանեց մոտեցման ընդունումը, ըստ որի` միֆ էր այն տեսակետը, թե հայերը կարող են ադրբեջանցիների հետ միասին խաղաղ գոյատևել մեկ տարածքում և ցույց տվեց, որ վտանգված է Արցախում բնակվող հայերի գոյությունը, ուստի անջատումը, անկախացումը կամ հետագայում Հայաստանի հետ միավորումը բխում են հայ ժողովրդի կենսական նպատակներից, առավել ևս, որ ադրբեջանաթուրքական ագրեսիան նպատակ ունի շարունակել 100 տարի առաջ իրականացված հայերի ցեղասպանությունը։ Ըստ այդմ` Սերժ Սարգսյանը նույնպես առաջ է քաշում այդ կոնցեպցիան` այն օրակարգային դարձնելով եվրոպական կառույցների առջև։

Степанакерт после обстрелов (5 октября 2020). Карабах - Sputnik Արմենիա
Սիրիայի քրդական կուսակցության անդամը հերքել է ՀՀ–ին ուղղված` Ադրբեջանի մեղադրանքները

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 17-ի ժամը 13:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6109 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 186 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 554 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում

 

Լրահոս
0