20:11 19 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.40
  • GBP640.27
  • EUR578.91
  • RUB6.34
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1351)
13010

Ադրբեջանի հրթիռակոծության հետևանքով վիրավորների զգալի մասը` 95 մարդ, լուրջ վնասվածներ են ստացել։

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանի կողմի ագրեսիվ գործողությունների հետևանքով առկա են առնվազն 36 քաղաքացիական զոհեր և 115 քաղաքացիական վիրավոր։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

«36 զոհից 20-ը սպանվել են իրենց բնակության վայրում, ասել է թե՝ անակնկալ և թիրախային։ Զոհերից 8-ը կանայք են, 28-ը`տղամարդ։ Նրանց ուղիղ կեսը 50-ից բարձր տարիքի են։ Ինչ վերաբերում է վիրավորներին, ապա նրանց զգալի մասը` 95-ը, լուրջ վնասվածքներ են ստացել»,–ասաց Բեգլարյանը։

Նրա խոսքով` կեսը վիրավորվելէ բնակության իր վայրում, հասարակական վայրերում, աշխատավայրում։

Հաշվի առնելով ադրբեջանական կետային հարվածները, ըստ Բեգլարյանի, սխալվելու հավանականությունը շատ քիչ է, ուստի ստացվում է, որ քաղաքացիական բնակչությանը դիտավորյալ հարվածներ են հասցվում։

Ադրբեջանը հենց նոր մի քանի անգամ հարվածեց Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտներին. Բեգլարյան

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 17-ի ժամը 18:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6109 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 190 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 554 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում

 

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1351)

Ըստ թեմայի

Ստեփանակերտում ևս 3 խաղաղ բնակիչ է վիրավորվել. Արցախի ԱԳՆ
ՀՕՊ ստորաբաժանումները ՀՀ օդային տարածքում խոցել են հակառակորդի երեք, Արցախում՝ մեկ ԱԹՍ
Պաշտպանության բանակը փայլուն է իրականացնում իր առջև դրված մարտական խնդիրը. Արցախի նախագահ
թեգերը:
Ադրբեջան, Արտակ Բեգլարյան (Արցախի ՄԻՊ), Արցախյան պատերազմ

Գլխավոր թեմաներ