07:10 28 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.18
  • GBP642.22
  • EUR582.25
  • RUB6.44
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1704)
203 0 0

Արցախի ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել` անդրադառնալով Ադրբեջանի կողմից բնակավայրերի ինտենսիվ հրթիռակոծման դեպքերին։

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. Անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը խոսքերից անցնի գործուն քայլերի և կիրառի իր տնօրինության տակ գտնվող ողջ գործիքակազմը՝ դադարեցնելու Արցախի ժողովրդի դեմ ագրեսիան: Նման հայտարարությամբ է հանդես եկել Արցախի արտաքին գործերի նախարարությունը` անդրադառնալով Արցախի խաղաղ բնակչության վրա ադրբեջանա-թուրքական ուժերի չդադարող հարձակումներին։

Հայտնել էինք, որ հոկտեմբերի 16-ին և հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան Ստեփանակերտը, ինչպես նաև քաղաք Շուշին և այլ բնակավայրեր ինտենսիվ հրթիռակոծման են ենթարկվել:

«Ադրբեջանա-թուրքական ուժերի շարունակվող հարձակումներն Արցախի խաղաղ բնակչության վրա, ինչպես նաև հարվածները Հայաստանի տարածքին վկայում են Թուրքիայի և Ադրբեջանի՝ ռազմական գործողությունների մասշտաբները ընդլայնելու և դրանց ինտենսիվությունը բարձրացնելու ձգտումների մասին»,–նշված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ քաղաքացիական օբյեկտների վրա այդ կանխամտածված հարձակման արդյունքում վիրավորում է ստացել առնվազն վեց խաղաղ բնակիչ:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 17-ի ժամը 18:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6109 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 190 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 554 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում

 

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1704)

Ըստ թեմայի

Միայն ԱՀ անկախության միջազգային ճանաչումը կերաշխավորի խաղաղություն տարածաշրջանում. ԱՀ ԱԳՆ
Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին
Բաքուն ու Երևանը պետք է վերսկսեն բանակցությունները. Իտալիայի ԱԳՆ–ն` Ռուսաստանի դերի մասին
թեգերը:
Ադրբեջան, Արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ), Արցախյան պատերազմ

Գլխավոր թեմաներ