19:37 19 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.40
  • GBP640.27
  • EUR578.91
  • RUB6.34
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1350)
28811

Շուշան Ստեփանյանը հերթական անգամ հերքել է ադրբեջանական կողմի տարածած սուտ տեղեկատվությունը։

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն անդրադարձել է Ադրբեջանի հերթական հրապարակային ստին։

Հարցն այն է, որ ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել` հայտնելով, թե ադրբեջանական զինված ուժերը ոչնչացրել են արցախյան ռազմամթերքի պահեստներից մեկը։ Սակայն, պարզվում է, սա հերթական սուտն է սեփական և միջազգային հանրությանը ներկայացվող, ինչն էլ հերքել է Ստեփանյանը։

«Հակառակորդի կողմից հրապարակված տեսանյութում կադրեր են հոկտեմբերի 14-ին Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալի դիտավորյալ հարվածից»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Ստեփանյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին Ադրբեջանը թիրախավորել էր արցախյան հոսպիտալներից մեկը` հրթիռակոծելով այն։ Հարվածի հետևանքով կոտրվել են հոսպիտալի ապակիները, ամբողջությամբ այրվել բակում կայանված մի քանի ավտոմեքենաներ։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 17-ի ժամը 18:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6109 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 190 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 554 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում

 

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1350)

Ըստ թեմայի

Ինչ տեսք ունի արցախյան հոսպիտալը հակառակորդի հերթական թիրախ դառնալուց հետո. տեսանյութ
Ադրբեջանի, Թուրքիայի և ահաբեկիչների դաշինքը հետ չի կանգնելու որևէ հանցագործությունից. ԱԳՆ
Լաց ու ծիծաղ` կենտրոնական հոսպիտալի մոտ. ինչպես են զինվորների ծնողները լուրի սպասում
թեգերը:
Ադրբեջան, հոսպիտալ, Արցախյան պատերազմ

Գլխավոր թեմաներ