09:49 24 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.01
  • GBP646.41
  • EUR585.25
  • RUB6.47
Արցախ
Ստանալ կարճ հղումը
993 0 0

Արծրուն Հովհաննիսյանը պատասխանել է հարցին, թե ինչո՞ւ «ցավոտ» հարվածներով հայկական կողմը վերջ չի դնում պատերազմին։

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. Ադրբեջանը միգուցե իր զորքի 99 տոկոսն էլ կորցնի, ինչպես նաև ենթակառուցվածքներ, բայց, միևնույնն է, հանուն իր սեփական իշխանության՝ կանգ չառնի։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ հայկական կողմը չի փորձում վերջակետ դնի պատերազմին` «ցավոտ» հարվածներ հասցնելով Ադրբեջանի ենթակառուցվածքներին։

«Հակառակորդին հասցվում են այն հարվածները, որոնք անհրաժեշտ են։ Ինչո՞ւ է թվում, որ ինչ-որ հարվածից հետո Ադրբեջանը պիտի դադարեցնի իր քայելրը։ Մենք շատ հաճախ մտածում ենք մեր չափորոշիչներով, որ եթե մենք ազդենք այս կետի վրա, պատերազմը կավարտվի, բայց դիմացինն այդպես չի մտածում»,–ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` Ադրբեջանը հանուն սեփական փառասիրության կարող է և կանգ չառնել, այնպես որ, միշտ չէ, որ մեր ուզածով կարող են զարգանալ սցենարները։

Մեկ այլ հարցին, թե արդյո՞ք Հայաստանը չի պատրաստվում դիմել ՀԱՊԿ–ին աջակցության համար` Հովհաննիսյանը պատասխանեց, թե Հայաստանն իր հակաօդային պաշտպանության հարցերն ինքն է լուծում։

Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են մարդասիրական զինադադարի նոր ժամկետի մասին

Նա նշեց` մեզ կարող են օգնել մեր ընկերները, մեր դաշնակիցները, բայց մեր փոխարեն չեն կռվելու։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 17-ի ժամը 18:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6109 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 190 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 554 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում

 

Ըստ թեմայի

36 քաղաքացիական զոհ և 115 վիրավոր. Ադրբեջանը դիտավորյալ է հարվածում խաղաղ բնակչությանը
Ադրբեջանի գործողությունների հետևանքով 7800 անշարժ գույք և 720-ից ավելի մեքենա է վնասվել
Լավրովը Ղարաբաղում ստեղծված իրավիճակը քննարկել է Մնացականյանի և Բայրամովի հետ
թեգերը:
Ադրբեջան, Արծրուն Հովհաննիսյան, Արցախյան պատերազմ

Գլխավոր թեմաներ