15:45 24 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.01
  • GBP646.41
  • EUR585.25
  • RUB6.47
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1572)
572 0 0

Արցախի նախագահի խոսնակը հայտնել է, որ հումանիտար զինադադարն ուժի մեջ մտնելուց հետո իրավիճակը փոխվել է։

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի - Sputnik. Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել է, որ առաջնագծում իրավիճակը խաղաղվել է։

Նշենք, որ րոպեներ առաջ` կեսգիշերից հետո, ուժի մեջ է մտել հումանիտար զինադադարի պայմանավորվածությունը։

Հայտնել էինք, որ հումանիտար զինադադարի որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ–ի նախագահների հոկտեմբերի 1-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարությունների։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 17-ի ժամը 18:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6109 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 190 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 554 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում

 

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1572)

Ըստ թեմայի

Լավրովը Ղարաբաղում ստեղծված իրավիճակը քննարկել է Մնացականյանի և Բայրամովի հետ
Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են մարդասիրական զինադադարի նոր ժամկետի մասին
ՊԲ-ն պատրաստ է հումանիտար միջանցք տրամադրել շրջափակման մեջ մնացած ադրբեջանցիներին
թեգերը:
Ադրբեջան, Վահրամ Պողոսյան, հրադադար, Արցախյան պատերազմ

Գլխավոր թեմաներ