06:43 28 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.18
  • GBP642.22
  • EUR582.25
  • RUB6.44
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1704)
999 0 0

Արդեն ուժի մեջ է մտել հումանիտար զինադադարը։ Պաշտպանության բանակը հայտնում է, որ եթե Ադրբեջանը պահպանի այդ ռեժիմը, ապա իրենք էլ համապատասխան քայլ կանեն։

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի - Sputnik. Արցախի պաշտպանության բանակը պատրաստ է շրջափակման մեջ գտնվող ադրբեջանական զորքերին մարդասիրական միջանցք տրամադրել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Եթե արդեն իսկ ուժի մեջ մտած (խմբ.` ուղիղ կեսգիշերից) հումանիտար զինադադարի ռեժիմը պահպանի Ադրբեջանը, ապա ՊԲ-ն պատրաստ է շրջափակման մեջ գտնվող ադրբեջանական զորքերին մարդասիրական միջանցք տրամադրել»,- ասաց Պողոսյանը:

Նա հավելեց, որ այս պահին իրավիճակը խաղաղ է։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 17-ի ժամը 18:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6109 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 190 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 554 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում

 

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1704)

Ըստ թեմայի

Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են մարդասիրական զինադադարի նոր ժամկետի մասին
Թաքցրել է ֆիզիկական խնդիրը, որ Արցախ մեկնի. Սանոսյանը ուշագրավ պատմություն ներկայացրեց
Բաքուն գուցե զորքի 99 տոկոսն էլ կորցնի, բայց հանուն իշխանության կանգ չառնի. Հովհաննիսյան
թեգերը:
հրադադար, Արցախյան պատերազմ

Գլխավոր թեմաներ