03:24 20 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.40
  • GBP640.27
  • EUR578.91
  • RUB6.34
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1363)
935 0 0

Հայաստանի Հանրապետության պաշտպանական գերատեսչությունը հերքում է Ադրբեջանի ԶՈւ–ի տարածած տեղեկությունը։

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարության այն հայտարարությունը, թե ՀՀ ռազմաօդային ուժերին պատկանող Սու-25 տիպի գրոհիչ ինքնաթիռ են խոցել Ջրականի (Ջաբրաիլ) ուղղությամբ, իրականությանը չի համապատասխանում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան տեփանյանը։

«Ադրբեջանի զինված ուժերի տարածած տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում»,–ասաց նա։

Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, իբրև այսօր 12.30–ի սահմաններում հայկական Սու -25 են ոչնչացրել, այն իբրև թե փորձել է գրոհել ադրբեջանական զինուժի դիրքերը։

Երեկ` հոկտեմբերի 17-ին, ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն այսօր առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք կան զոհեր ու վիրավորներ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն էլ հայտնեց, որ հակառակորդը հարձակում է սկսել ձեռնտու դիրքեր գրավելու նպատակով։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակում էր հրետակոծել Արցախը։

 

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1363)

Ըստ թեմայի

Բաքուն կտրականապես մերժել է վիրավորներին մարտադաշտից դուրս բերելու միջնորդության փորձը
Պատերազմի իսկական աստվածները. ճանաչենք մեր հերոսներին
Ադրբեջանի գործողությունների հետևանքով համաճարակների առաջացման վտանգ կա. ԱՆ–ն ահազանգում է
թեգերը:
Սու–25 գրոհիչ, Շուշան Ստեփանյան, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Հայաստան, Արցախ

Գլխավոր թեմաներ