07:54 27 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.24
  • GBP643.48
  • EUR582.42
  • RUB6.45
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1656)
388 0 0

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահը համոզված է, որ որևէ «խաղաղ կամ կիսախաղաղ համաձայնագրի» տարբերակ պետք է լինի։

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի նախագահի նախկին ներկայացուցիչ և ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումներ հնարավոր են նաև Բաքվի և Երևանի միջև մարդասիրական զինադադարի կնքումից հետո։

Երեկ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Երևանն ու Բաքուն որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։ Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը հաստատել էր այդ որոշումը։

Կազիմիրովի խոսքով՝ այս հակամարտության ընթացքում կրակի դադարեցման և ռազմական գործողությունների մասին պայմանավորվածությունների խախտումները բավականին հաճախակի երևույթ են, ինչի մասին նա դատում է ըստ այն տարիների, երբ ինքն է զբաղվել հակամարտության կարգավորմամբ:

«Ես դրանով զբաղվում էի 1992-ից մինչև 1996 թվականը։ Այն տարիներին դա բավականին հաճախակի երևույթ էր, այդ պատճառով ես վշտացա, բայց շատ չզարմացա հոկտեմբերի 10-ից հետո տեղի ունեցածից»,-ասել է Կազիմիրովը։

Ընդ որում` նա նշել է, որ հրադադարի ռեժիմի վերիֆիկացիոն մեխանիզմի բացակայության պայմաններում խնդրահարույց է հրադադարի մասին պայմանավորվածությունների պահպանումը։ «Իհարկե, դա անոմալիա է։ Իհարկե, ցանկալի է արագ պայմանավորվել»,-ասել է փորձագետը։

Կազիմիրովը համոզված է, որ որևէ «խաղաղ կամ կիսախաղաղ համաձայնագրի» տարբերակ պետք է լինի։

«Կիսախաղաղ՝ այն առումով, որ եթե հակամարտության վերջնական կարգավորում չէ, բայց գոնե ռազմական կամ մարտական գործողությունների դադարեցում է, քանի որ ռազմական գործողությունները կարող են ենթադրել ոչ միայն կրակոցներ, այլև զորքերի տեղաշարժ և այլն»,-նշել է Կազիմիրովը։

«Երրորդ անգամ շատ ավելի կոշտ է լինելու». Բաբայանը` հրադադարի ու Ռուսաստանի մասին

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակում էր հրետակոծել։

Բաքուն կտրականապես մերժել է վիրավորներին մարտադաշտից դուրս բերելու միջնորդության փորձը

 

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1656)

Ըստ թեմայի

Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել հրադադարի իրացումը. ԱԳ նախարար
«Մեղքը մի՛ բարդեք Հայաստանի կամ Արցախի վրա». Մնացականյանը` հրադադարի ու Ադրբեջանի մասին
Կրեմլը կարևորում է Ղարաբաղում հումանիտար հրադադարի պահպանումը
թեգերը:
հրադադար, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Ադրբեջան, Արցախ

Գլխավոր թեմաներ