05:54 31 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.60
  • GBP639.46
  • EUR576.08
  • RUB6.24
Արցախ
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1093)
57001

«Ֆրանս-24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է հարցին, թե ինչու է Լեռնային Ղարաբաղում հայտարարել, որ Արցախը Հայաստան է, և վերջ։

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Ֆրանս-24» հեռուստաընկերությանը, որտեղ մեկնաբանել է նախկինում արած իր հայտարարությունը` «Արցախը հայաստան է, և վերջ»։

«Իսկ ինչո՞ւ է Արցախը, Լեռնային Ղարաբաղը Հայաստան: Եթե Դուք այսօր լինեք Ղարաբաղում, կտեսնեք այնտեղ 4-րդ, 5-րդ, 7-րդ, 10-րդ, 13-րդ դարի հայկական եկեղեցիներ: Առաջին հայկական դպրոցը ստեղծվել է հենց Լեռնային Ղարաբաղի տարածքում: Լեռնային Ղարաբաղի բնակչության 80 տոկոսը և ավելին միշտ եղել են հայեր: Իսկ Հայաստան նշանակում է հայերի երկիր, և Լեռնային Ղարաբաղն իր ողջ պատմության ընթացքում եղել է հայերի երկիր»,– ասել է Փաշինյանը։

Նա նաև նշել է, որ արտասահմանյան լրատվամիջոցներում ու միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հարցը ներկայացվում է որպես տարածքային վեճ, մինչդեռ այն մարդկանց իրավունքի իրացման խնդիր է, քանի որ Լեռնային Ղարաբաղի հայությունը 1988 թվականից գտնվում է գոյութենական վտանգի առաջ։

Փաշինյանը շեշտել է, որ Խորհրդային Միության փլուզման ժամանակաշրջանում, երբ Խորհրդային Ադրբեջանն անկախացել է Խորհրդային Միությունից, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, օգտվելով խորհրդային այն օրենսդրությունից, որ եթե խորհրդային հանրապետությունն անկախություն է ստանում, նրա կազմում գտնվող ինքնավար միությունը կարող է իր կարգավիճակի վերաբերյալ որոշում կայացնել, որոշում է ընդունել հռչակել իր անկախությունը:

Արցախում ավերվել են դպրոցներ, մանկապարտեզներ, ուսանողներ են զոհվել. պատերազմի հետևանքները

«Եվ անկախության հռչակման այդ շրջանում ամբողջական ռազմական գործողություններ սկսվեցին Լեռնային Ղարաբաղի դեմ: Քաղաքները, գյուղերը, բնակավայրերը ռմբակոծվում էին, և մարդիկ հնարավորություն չունեին շուրջ 2 տարի իրենց բնակարաններում, իրենց տներում ապրելու: Եվ քանի որ ոչ մի միջազգային ուժ չէր կանգնեցնում այդ պրոցեսը, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքնապաշտպանական ուժեր ձևավորեց, և ինքնապաշտպանական ուժերի գործունեության արդյունքում այդ հրետակոծություններն ու հրթիռակոծությունները պարզապես ստիպված էին հեռու տանել իրենց տներից»,– բացատրել է ՀՀ վարչապետը:

ՀՀ–ն դատապարտում է կողմնակալ հայտարարությունը, որը «կանաչ լույս» է տալիս Ադրբեջանին

Նա նաև արձանագրել է, որ մինչև հիմա ոչ ոք չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը, դրա համար էլ Ղարաբաղի ժողովրդի և հայ ժողովրդի պայքարը շարունակվում է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իր ինքնորոշման իրավունքն օգտագործելու, իրացնելու հնարավորություն ունենա։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019-ի օգոստոսի 5–ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման հանրահավաքին ասել էր. «Արցախը հայաստան է, և վերջ»։

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1093)

Ըստ թեմայի

Արմեն Գրիգորյանի և Արգիշտի Քյարամյանի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
«Ղարաբաղը մերն է, մերն էլ պետք է մնա». հայրենիքի պաշտպանությունն առաջնագծից
Արդեն վտանգավոր է ողջ տարածաշրջանի համար. Թաթոյանը` համաճարակների բռնկման մասին
թեգերը:
Պատերազմ, Արցախ, Հայաստան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ

Գլխավոր թեմաներ