07:18 23 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.31
  • GBP647.00
  • EUR584.77
  • RUB6.42
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1501)
88 0 0

Արցախի Հանրապետության պարետ Կարեն Սարգսյանը շրջայց է կատարել մայրաքաղաք Ստեփանակերտում։

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Արցախի պաշտպանության բանակը հայտնում է, որ մայրաքաղաք Ստեփանակերտում սակրավորները շարունակում են վնասազերծել չպայթած ռումբերը։

«Սակրավորական ջոկատներն այժմ աշխատում են մի քանի ուղղություններով: Տեսանելի վայրերում քաղաքն արդեն մաքրվել է պայթած ու չպայթած ռումբերից ու արկերից: Այժմ աշխատանքներն ընթանում են՝ ըստ բնակիչների կանչերի»,– նշված է հայտարարության մեջ։

Տեղեկացվում է նաև, որ Արցախի պարետ Կարեն Սարգսյանը շրջայց է կատարել մայրաքաղաք Ստեփանակերտում։

Նշենք, որ հոկտեմբերի 13–ի դրությամբ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը միայն Ստեփանակերտում արդեն հայտնաբերել ու վնասազերծել են թուրքական և իսրայելական արտադրության հրթիռային, հարվածային և կասետային շուրջ 673 ռումբ։

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1501)

Ըստ թեմայի

«Վրեժ ունեմ լուծելու». զինհաշմանդամ դարձած Արկադի Անդրեասյանը կամավոր մեկնել է առաջնագիծ
Թշնամու ոչնչացված զրահատեխնիկան իսրայելական արտադրության է. Շուշան Ստեփանյան
Ճահճուտներում կենդանիները հոշոտում են ադրբեջանցիների դիերը. Արծրուն Հովհաննիսյան
թեգերը:
Արցախ, Սակրավոր, ական, Ստեփանակերտ

Գլխավոր թեմաներ