12:40 28 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)
212310

Փորձագետի խոսքով ՝ քաղաքացիական կյանքում օգտագործվող հեռահաղորդակցության միջոցները չի կարելի մարտի դաշտում կիրառել։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Զինծառայողների մոտ կոմունիկացիան պետք է լինի զինվորական, ոչ թե քաղաքացիական նշանակության։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց մեդիափորձագետ Արթուր Պապյանը` մեկնաբանելով հայկական բանակի զինվորական անձնակազմի կողմից շարժական սարքերի օգտագործման փորձը և դրանից բխող հետևանքները:

Ավելի վաղ հայտնի էր դարձել ադրբեջանական զինուժի կողմից գերեվարված և սպանված հայ զինծառայողների հեռախոսներն օգտագործելու մասին: Խնդրին անդրադարձել էր նաև ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

Մեդիափորձագետ Արթուր Պապյանի խոսքով` պարզունակ (կոճակներով) հեռախոսները, որոնք երկար ժամանակ վերալիցքավորում չեն պահանջում, շատ քիչ ֆունկցիաներ ունեն, ընդհանրապես որևէ տիպի անվտանգություն չեն ապահովում։ Դրանք կարելի է գաղտնալսել, հաղորդագրությունները հնարավոր է վերծանել և այլն։ Մինչդեռ սմարթֆոնները հնարավոր է ինչ-որ կերպ պաշտպանել, սմարթֆոններով կարելի է ունենալ, օրինակ, «սիգնալ մեսենջեր», կամ այլ անվտանգ «մեսենջերի» ծրագիր և դրանով կոմունիկացիան ապահովել։

Չօգտվել հայկական անուններով ստեղծված ադրբեջանական կեղծ էջերից. ԱԱԾ

Մասնագետի խոսքով` լիարժեք թարմացված օպերացիոն համակարգով սմարթֆոնները շատ ավելի բարդ է կոտրել, եթե այն ունի գաղտնաբառ։

«Իմ կարծիքով` զինվորների մոտ ընդհանրապես հեռախոս չպետք է լինի, որովհետև հեռախոսը մատնում է մարդու տեղը։ Պարզունակ հեռախոսները ևս մատնում են մարդու գտնվելու վայրը մինչև 50-60 մետրի ճշգրտությամբ։ Հաշվի առնելով, որ Արցախը ռոումինգային գոտի է, այդտեղ շեղումները կարող են փոքր-քիչ ավելի տատանվել, բայց մեծ հաշվով դա մատնում է մարդու տեղը և միանշանակ հնարավոր է հետևել, տեսնել կուտակումներ, հասկանալ, որ դա զինվորների խումբ է, ու դա շատ ու շատ վտանգավոր է»,- հավելեց Պապյանը։

Մեկ դիտարկում ևս. ըստ մասնագետի` սմարթֆոնների գաղտնաբառը հնարավոր է այնպես կարգավորել, որ 2-3 անգամ սխալ գաղտնաբառ մուտքագրելու դեպքում հեռախոսի մեջ եղած տվյալները ջնջվեն:

Պարզունակ բջջայիննե՞ր, թե՞ սմարթֆոններ. ինչպես պաշտպանել հայ զինծառայողներին թշնամու «գրոհներից»

Հիշեցնենք` հոկտեմբերի 18-ին կեսգիշերին մոտ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը փաստեր ներկայացրեց ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողին գլխատելու մասին։

Հոկտեմբերի 16-ին, ժամը 13-ի սահմաններում մի ադրբեջանցի զանգահարել է հայ զինծառայողի հարազատ եղբորը և տեղեկացրել, որ նրա եղբայրը գտնվում է իրենց մոտ, իրենք կտրել են եղբոր գլուխը, իսկ լուսանկարը տեղադրելու են համացանցում:

Զանգից մի քանի ժամ անց սպանված զինծառայողի լուսանկարը եղբայրը հայտնաբերել էր նրա սոցիալական ցանցի էջում, որտեղ այն տեղադրել էին հենց ադրբեջանցիները տղային սպանելուց հետո:

Ընդ որում` զանգերը կատարվել են հենց սպանված զինծառայողի հեռախոսահամարից:

Հայ գերիներին սպանել են հենց Հադրութում. հայտնի է նրանց ինքնությունը

Մինչ այդ` հոկտեմբերի 15-ին, սոցցանցերի ադրբեջանական տիրույթում տեսանյութ հայտնվեց, որտեղ Հադրութում գերեվարված 2 հայի ադրբեջանցիները գազանաբար սպանում էին։ Արցախի և ՀՀ ՄԻՊ-երն այս խնդրով դիմել են միջազգային համապատասխան ատյաններին։

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)

Ըստ թեմայի

Երկու օրում բանակում մի քանի հարյուր սմարթֆոն է հայտնաբերվել. ՊՆ
Տվյալներ չփոխանցել. հակառակորդի մոտ են հայտնվել մեր հայրենակիցների բջջային հեռախոսներ
Արցախի բջջային համարից ադրբեջանցիները զանգում և անտեղի խուճապ են տարածում. ԱԱԾ
թեգերը:
սմարթֆոն, Զինվոր, բջջային

Գլխավոր թեմաներ