00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տասներկու անգամ շատ են, բայց ճեղքում չեն կարողանում անել. Արծրուն Հովհաննիսյան

© Sputnik / Aram NersesyanВоеннослужащие Армии обороны НКР
Военнослужащие Армии обороны НКР - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՊՆ ներկայացուցիչը հայտնեց, որ ադրբեջանական զինված ուժերը թե՛ տեխնոլոգիապես, թե՛ քանակապես գերազանցում են հայկական զինված ուժերին, սակայն դա նրանց գրեթե չի օգնում։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ներկայացրեց ռազմաճակատում տիրող իրավիճակը։

Миномет - Sputnik Արմենիա
ՀՀ ՊՆ–ն հերքում է Գերանբոյին և Թերթերին հրթիռահրետանային հարվածներ հասցնելու լուրը

Համեմատելով երկու բանակներին` Հովհաննիսյանը նշեց, որ հարձակման որոշ կողմերում ադրբեջանական զորախմբերը տասներկու անգամ շատ են եղել նրանց դիմաց կանգնած հայկականներից։

«Տասներկու անգամ շատ են եղել, հասկանո՞ւմ եք` դա ինչ է։ Նման բան ռազմի պատմության մեջ գրեթե չի եղել կամ շատ հազվադեպ է եղել։ Ու չնայած դրան առաջին յոթ օրը նրանք չեն կարողացել ոչ մի տեղով առաջ գնալ, իսկ մնացած քսան օրերին ընդամենը օրական 1-2 կմ են առաջ եկել», – ասաց Հովհաննիսյանը։

Շուշիում վիրավորված լրագրողը պատմել է` ինչպես է փոքրիկ հայուհին խնամել ու մխիթարել իրեն

Նա նշեց, որ հակառակորդի բանակը ոչ միայն քանակով է գերազանցում հայկականին, այլև զինվորական տեխնիկայով։

«Արցախում այժմ կիրառվում է այնպիսի տեխնիկա, որը գերտերություններն են կիրառում։ Հակառակորդը բարձր տեխնոլոգիաներով բանակ ունի, դա մենք երբեք չենք թաքցրել, բայց անգամ դրանով չի կարողանում ճեղքում անել։ Տասը հազարանոց զորախումբ, հարյուր տանկերով, երեք հարյուր հրետանիով, հատուկ գրոհայիններով՝ և դասական առումով չեն կարողանում ճեղքել, անցնել առաջ», – ասաց ՊՆ ներկայացուցիչը։

Անդրադառնալով ադրբեջանական բանակի օդային հարձակման միջոցներին՝ Արծրուն Հովհաննիսյանը նշեց.

Брифинг представителя минобороны РА Арцруна Ованнисяна (6 октября 2020). Ереван - Sputnik Արմենիա
Նահանջը պարտություն չէ. Արծրուն Հովհաննիսյան

«Եղել է, որ մեր ուղղությամբ միաժամանակ հազարից ավելի թռչող սարք են ուղարկել` ԱԹՍ–ներ, հրթիռներ։ Իսկ հակաօդային սարքերը միաժամանակ կարող են երկու ԱԹՍ հարվածել։ Ֆիզիկան էլ ԱԹՍ–ի կողմից է` դրանք փոքր են, արագաշարժ և շատ։ Դրա համար, երբ ես ասում եմ, որ մեր տղաները, մեր բանակը հերոսություններ են անում, դրանք դատարկ խոսքեր չեն, զինվորական գործից հասկացողները դա լավ գիտեն», – ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` Ղարաբաղում ընթացող պատերազմը իր ուժգնությամբ համեմատելի է ԱՄՆ–ի կողմից Իրաքի դեմ մղած օպերացիային։

«Եվ այս ամենի հետ մեկտեղ, նրանք հարավում, որ այդքան ծանր մարտեր են տանում, չեն կարողանում առաջ գալ։ Ձախ թևը պաշտպանված է Արաքսով, դա էլ պետք է իրենց օգտին լիներ, բայց ոչ` հենց աջ են գալիս, քթները ջարդվում է», – ասաց ՊՆ ներկայացուցիչը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

С мобильником - Sputnik Արմենիա
Զինվորների մոտ ընդհանրապես հեռախոս չպետք է լինի. դա շատ ու շատ վտանգավոր է

Հոկտեմբերի 20-ի ժամը 14:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 772 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6309 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 200 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 576 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

«Թող իմանան` մենք ողջ ենք, լավ ենք». առաջնագծի տղաների` ժպիտ պարգևող լուսանկարները

Լրահոս
0