20:16 28 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)
205 0 0

Իրանի ԱԳՆ-ն նշել է, որ Թեհրանը բախումների ամենասկզբից ջանքեր է գործադրում պատերազմը դադարեցնելու ու Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի: Կողմերը պետք է բանակցությունների միջոցով լուծեն հարցերը։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խատիբզադեն։

«Կարծում ենք, որ պատերազմը ոչ մի կերպ չի կարող կարգավորել հակամարտությունը։ Կայուն խաղաղության կարելի է հասնել միայն համապարփակ բանակցությունների միջոցով», - ասել է նա, ավելացնելով, որ հենց այդ պատճառով է Իրանն առաջարկել իր աջակցությունը տարաձայնությունների կարգավորման գործում։

Նա նշել է նաև, որ Իրանը միշտ կողմ է եղել «Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, այդ երկրի քաղաքների օկուպացիան հանելուն ու միջազգային իրավունքին հետևելուն»։

 «Հուսով ենք, որ կողմերը գիտակցաբար ու խաղաղ մթնոլորտում կշարունակեն բանակցություններն ուղղված միջազգային իրավունքի շրջանակում համաձայնության հասնելուն՝ կողմերի տարածքային ամբողջականությունը հարգելով», - ասել է Խատիբզադեն։

Նա հիշեցրել է, որ Թեհրանն առաջարկել է նպաստել կարգավորմանը Ռուսատանի, Իրանի ու Թուրքիայի մասնակցությամբ, նշելով, որ այդ նախաձեռնությունը լրացում է Ղարաբաղյան հակամարտության կարագովրմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 21-ի ժամը 10:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 772 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6309 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 200 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 576 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

«Թող իմանան` մենք ողջ ենք, լավ ենք». առաջնագծի տղաների` ժպիտ պարգևող լուսանկարները

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)

Ըստ թեմայի

Ինչո՞ւ ահաբեկիչները չեն կռվում Արցախի հյուսիսում, կամ ինչ կանեն նրանք Իրանի հետ
Պատերազմը քթի տակ է, կամ ինչ անել, որ Իրանն օգնի Հայաստանին
Իրանի տարածքում ԱԹՍ է ընկել. Իրանը չի ների իր անվտանգության դեմ ուղղված որևէ քայլ
թեգերը:
Պատերազմ, Ղարաբաղյան հակամարտություն, Արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ), Իրանի Իսլամական Հանրապետություն

Գլխավոր թեմաներ