00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ուզում եմ` հիշես իմ աչքերը». Աննա Հակոբյանը խնդրանքով դիմել է Մելանյա Թրամփին ու ոչ միայն

© Sputnik / Aram NersesyanПресс-конференция председателя попечительского совета благотворительных фондов "Мой шаг" и "Город улыбок" Анны Акопян (27 мая 2019). Еревaн
Пресс-конференция председателя попечительского совета благотворительных фондов Мой шаг и Город улыбок Анны Акопян (27 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աննա Հակոբյանը խնդրանքն ուղղել է 10 կանանց։ Նա շեշտել է, որ մինչև կյանքի վերջ երախտապարտ կլինի նրանց, եթե իր խնդրանքն իրականություն դառնա։

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը նամակ է գրել Բրազիլիայի առաջին տիկին Միշել Բոլսոնարոյին և նույն խնդրանքն ուղղել աշխարհի տարբեր երկրների առաջին տիկիններին։ Հակոբյանը Արցախի անկախությունը ճանաչելու խնդրանք պարունակող նամակը հրապարակել է Facebook-ի իր էջում։ Նա հավատացած է, որ հենց առաջին տիկնայք կարող են նշանակալից դերակատարում ունենալ իրենց երկրներում ու աշխարհում խաղաղություն հաստատելու գործում:

Капитолий США во время заката (12 ноября 2019). Вашингтон - Sputnik Արմենիա
ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը

«Այս նամակն ուղարկել եմ իմ լավ բարեկամ, Բրազիլիայի առաջին տիկին Միշել Բոլսոնարոյին: Հասկանում եմ, որ խնդրանքս հեշտ իրագործելի չէ, ավելին՝ չափազանց մեծ կամք, խիզախություն և արդարության կողմը կանգնելու վճռականություն է պահանջում: Մինչ Բրազիլիայի բարեկամ ժողովուրդն ու կառավարությունը կվերլուծեն իրավիճակը, այս խնդրանքը այսօր արդեն ուղղում եմ բոլոր առաջին տիկիններին, առաջին հերթին նրանց ում հետ հասցրել եմ անձամբ շփվել»,–գրել է Հակոբյանը։

Նա նշել է, որ խնդրանքն ուղղում է Մելանյա Թրամփին (ԱՄՆ), Բրիջիտ Մակրոնին (Ֆրանսիա), Սոֆի Գրեգորի Թրյուդոյին (Կանադա), Նադյա Չամին Աունին (Լիբանան), Հո Չինին (Սինգապուր), Դիանա Նաուսեդիենեին (Լիտվա), Ֆաբիոլա Անդրեա Յանեզին (Արգենտինա), Թրան Նյուգետ Թուին (Վիետնամ), Կիմ Սիմփլիս Բարոունին (Բելիզ)։

«Ավելի քան տասը օր է՝ իմ ժողովուրդը պարտադրված պատերազմի մեջ է: Գուցե գիտես, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը Թուրքիայի բռնապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աջակցությամբ, պատերազմ սկսեց արդեն ավելի քան երեսուն տարի սեփական անկախությունը հռչակած, բայց դեռևս չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ:Այս պատերազմը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ է, այլ ամբողջ հայ ժողովրդի, քանի որ Թուրքիան նպատակ ունի սրա միջոցով ավարտին հասցնելու հարյուր տարի առաջ սկսած հայերի բնաջնջման իր ծրագիրը՝ Հայոց ցեղասպանությունը:Այս պատերազմը ոչ միայն հայ ժողովրդի դեմ է, այլ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, ինչպես նաև ազատության, ժողովրդավարության և խաղաղության դեմ, քանի որ Ադրբեջանի և Թուրքիայի երկու բռնապետները Սիրիայից, Պակիստանից, Աֆղանստանից ու Լիբիայից վարձկան ահաբեկիչների են ներգրավել տարածաշրջանի խաղաղ բնակչությանը ոչնչացնելու համար»,–գրել է Հակոբյանը:

Նա ընդգծել է, որ հակառակորդը հրթիռակոծվում է Արցախի քաղաքներն ու գյուղերը, օգտագործում արգելված զինատեսակներ խաղաղ բնակչության դեմ:

«Այս պահին մենք ունենք հարյուրավոր զոհեր՝ զինվորականներ, քաղաքացիականներ և երեխաներ: Իմ ժողովուրդը չի կարող միայնակ դիմակայել այս արհավիրքի դեմ, մենք ընկերների կարիքն ունենք, ու ես դիմում եմ քեզ իմ ամենանվիրական խնդրանքով. որ քո երկիրը ճանաչի խաղաղ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»,– գրել է վարչապետի տիկինը։

Նա հավաստիացրել է, որ այս քայլով նրանք խաղաղություն կբերեն այս տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին։

«Սիրելի՛ առաջին տիկին, ուզում եմ` հիշես մեր խոսակցությունը, հիշես իմ աչքերը: Ես այսօր խնդիր ունեմ նայելու մեր զոհված զինվորների մայրերի աչքերի մեջ և բացատրելու, թե ինչու նրանց որդիներն իրենց կողքին չեն: Միայն վերջնական խաղաղության հաստատումն է կարող արդարացնել այդ չափազանց թանկ գինը, որ վճարում են մեր մայրերը, մի ամբողջ ժողովուրդ: Ուզում եմ, որ իմանաս՝ իմ որդին` Աշոտը, հենց այս պահին (հոկտեմբերի 8-ին), երբ նամակ եմ գրում քեզ, իր հասակակիցների հետ միասին զինվորական ավտոբուսով շարժվում է դեպի առաջնագիծ: Եվ ուզում եմ՝ իմանաս, որ իմ որդու կյանքը նույնպես դրված է հանուն խաղաղության»,– նշել է Հակոբյանը:

Նա շեշտել է, որ ճանաչելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը` տվյալ երկիրը ոչ միայն կլինի խաղաղության այն աղավնին, որ կկանխի հետագա արյունահեղությունները մեր տարածաշրջանում, այլև կվերականգնի մարդկության հավատը թե՛ սեփական ուժերի, թե' Աստծո զորության նկատմամբ:

«Ես մինչև իմ կյանքի վերջ երախտապարտ կլինեմ քեզ ու քո ժողովրդին, իմ շնորհակալ ժողովուրդը հավերժ կհիշի այս մասին, ամբողջ քաղաքակիրթ աշխարհը կգնահատի այդ քայլը ըստ արժանվույն, որովհետև մենք այսօր կանգնած ենք քաղաքակրթության պաշտպանության առաջնագծում»,–գրել է վարչապետի տիկինը:

Հակոբյանը նշել է, որ մեզ համար ամեն ժամը, ամեն րոպեն կարող է ճակատագրական լինել:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Городской совет Вены проголосовал за признание Республики Арцах (19 октября 2020). Франция - Sputnik Արմենիա
Ֆրանսիայի Վիեն քաղաքը ճանաչեց Արցախի անկախությունը

Հոկտեմբերի 21-ի ժամը 10:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 772 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6459 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 202 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 580 տանկ և ՀՄՄ:

Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը



Լրահոս
0