11:51 28 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)
565630

Ավելի վաղ Թուրքիայի փոխնախագահը հայտարարել էր, որ Թուրքիան Լեռնային Ղարաբաղ զորք կուղարկի այն դեպքում, եթե Ադրբեջանը ցանկանա։

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի Դաշնության սենատի անդամ Ալեքսեյ Պուշկովը հայտարարել է, որ եթե Թուրքիան Ադրբեջանի խնդրանքով զորքեր ուղարկի Լեռնային Ղարաբաղ, ղարաբաղյան հակամարտությունը միայն կթեժանա, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

«Այդ դեպքում խաղաղ սցենարը (հակամարտության կարգավորման-խմբ.) կբացառվի»,-նշել է Պուշկովը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել էր, որ Թուրքիան Լեռնային Ղարաբաղ զորք կուղարկի այն դեպքում, եթե Ադրբեջանը ցանկանա։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 21-ի ժամը 16:40-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 834 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6459 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 202 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 580 տանկ և ՀՄՄ:

Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)

Ըստ թեմայի

Ռուսաստանը զորավարժություններ է անցկացնում Կասպից ծովում
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանը զրուցել է հայ զինծառայողների մայրերի հետ
«Երրորդ անգամ շատ ավելի կոշտ է լինելու». Բաբայանը` հրադադարի ու Ռուսաստանի մասին
թեգերը:
Ռուսաստան, Թուրքիա, Արցախյան պատերազմ

Գլխավոր թեմաներ