11:34 28 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)
393 0 0

Թշնամու առաջխաղացման բոլոր փորձերը կասեցվել են, որոշ տեղերում՝ հետ շպրտվել` հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ։

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Հակառակորդը արցախյան սահմանի ամբողջ երկայնքով շարունակել է հարձակողական գործողությունները։ Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ ակտիվ են եղել ինչպես հյուսիսային, այնպես էլ հարավային և կենտրոնական ուղղությունները։

«Կենտրոնական կողմում մարտական գործողություններ են ընթացել կոնկրետ բնակավայրերի ուղղությամբ։ Այդ օջախային մարտերը, որոնք ներկայացնում են տարբեր դիվերսիոն խմբերի ներթափանցումներ կոնկրետ բնակավայրերի և ճանապարհային հանգույցային կետերի վրա, այս պահին էլ շարունակվում են»,- նշեց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողություները միտված են առաջին հերթին խուճապի տարածմանը։

«Ադրբեջանի ԶՈւ դիվերսիոն տարբեր խմբեր ներթափանցում են մերձռազմաճակատային գոտու տարբեր բնակավայրեր՝ հաճախ ընդամենը նկարվելու համար և կարողանում են խուճապ ստեղծել, երբեմն բնակավայրերում տներ են այրում, ստեղծում ակնանոն վիճակ»,–ասաց ՊՆ ներկայացուցիչը։

Նա խնդրում է նման իրավիճակներում լինել սթափ, զգոն։ Հավաստիացնում է՝ այդ խմբավորումները սովորաբար շատ փոքր են լինում և մեկ հակագրոհից հետո փախչում են ու երկար ժամանակ չեն վերադառնում տվյալ բնակավայրեր։

«Դրա վառ վկայությունը Հադրութ և այլ քաղաքներն են։ Այս մարտավարությունը նրանք փորձելու են շարունակել շատ տեղերում, որտեղ կան անտառներ, կիրճեր։ Փորձելու են շարժվել առանց լուրջ զրահատեխնիկայի, առանց լուրջ խոցման միջոցների և առանց իրենց ԱԹՍ-ների աջակցության»,- նշեց Հովհաննիսյանը՝ վստահեցնելով՝ կազմակերպված մարտական գործողություններով շատ հեշտ է լինում նրանց չեզոքացումը։

Նրա տեղեկացմամբ՝ հարավում՝ տարբեր օջախներում, հակառակորդի տարբեր զորախմբերը փորձել են առաջխաղացում ապահովել ինչպես դեպի արևմուտք, այնպես էլ դեպի հյուսիս և հյուսիս-արևմուտք։ «Թշնամու առաջխաղացման բոլոր փորձերը կասեցվել են, որոշ տեղերում՝ հետ շպրտվել»,– վստահեցնում է Հովհաննիսյանն ու ավելացնում, որ հակառակորդին պատճառվել են զգալի կորուստներ։

Հովհաննիսյանի խոսքով` հիմնական մարտական գործողություննրը շարունակվում են հրետանային միջոցների կիրառմամբ, փոխարենը հետևակի կիրառությունը նվազագույն է։ Այսօր որոշ հատվածներում կիրառվել են նաև օդային հարձակման միջոցներ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 22-ի ժամը 21:45-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 900 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6459 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 202 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 580 տանկ և ՀՄՄ:

Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)

Ըստ թեմայի

Պուտինն օրը մի քանի անգամ հեռախոսազրույց է ունենում Փաշինյանի հետ
Պուտինը հույս ունի, որ Ղարաբաղի հարցում ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ միասնաբար կգործի
Եվս 26 զոհ. ԱՀ պաշտպանության նախարարությունն այսօրվա ընթացքում երկրորդ ցանկն է հրապարակել
թեգերը:
դիվերսիա, Ադրբեջան, Պատերազմ, Արծրուն Հովհաննիսյան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ

Գլխավոր թեմաներ