10:17 01 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD506.40
  • GBP674.68
  • EUR606.82
  • RUB6.65
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)
56511

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ թշնամին ունի մեզնից մի քանի անգամ ավելի շատ զոհեր։

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Իրանի հետ սահմանի ամբողջ երկայնքով համառ մարտեր են ընթանում։ Օրվա ամփոփիչ ճեպազրույցի ժամանակ այսպիսի հայտարարություն արեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի տարածած տեղեկություններին, թե ամբողջ սահմանն իրենց վերահսկողության տակ է։

«Լիարժեք վերահսկողության մասին խոսք լինել չի կարող։ Եթե ինչ-որ նեղ տեղամասերում էլ տեսնում են Արաքս գետը, դա չի նշանակում վերահսկողություն»,- նշեց Հովհաննիսյանը։

Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձավ նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, թե երկու կողմերից մոտ երկու հազարին հասնող զոհեր կան։ Նրա խոսքով՝ դրանք ընդհանրացված թվեր են։

«Միանշանակ, հակառակորդը՝ Ադրբեջանի ԶՈւ-ն և տարատեսակ հրոսակախմբերը, որ նրանց հետ դաշնակցած պատերազմ են վարում մեր դեմ, ունեն մեզնից մի քանի անգամ ավելի շատ զոհեր։ Դա քննարկումից դուրս է և բացարձակ ճշմարտություն է»,- շեշտեց ՊՆ ներկայացուցիչը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 22-ի ժամը 21:45-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 900 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6459 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 202 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 580 տանկ և ՀՄՄ:

Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)

Ըստ թեմայի

Հակառակորդի փոքր խմբերը չեզոքացվում են օջախային մարտերում. Արծրուն Հովհաննիսյան
Ադրբեջանական մի քանի դիվերսիոն խմբեր փորձել են ներթափանցել մեր դիրքեր. Հովհաննիսյան
Համառ մարտերը շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան
թեգերը:
Ադրբեջան, Արցախ, Պատերազմ, Արծրուն Հովհաննիսյան

Գլխավոր թեմաներ