12:25 28 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)
422 0 0

Ռուսաստանը պատրա՞ստ է Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին հրավեր ուղարկել Մոսկվայում հանդիպելու համար: Այս հարցին պատասխանել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամեն ինչ անում է Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմը դադարեցնելու համար, լրագրողներին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Նախագահ Պուտինն ասել է, որ ամեն օր շփման մեջ է և՛ Ալիևի, և՛ Փաշինյանի հետ։ Ես միայն կարող եմ կրկնել, որ ՌԴ նախագահը հնարավոր ամեն բան է անում է պատերազմը դադարեցնելու և ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը խաղաղ հուն դուրս բերելու համար», - ասել է Պեսկովը:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էին, որ պատրաստ են Մոսկվա գնալ ու քննարկել հակամարտության թեման։ Ալիևի խոսքով՝ ինքը նման հրավեր դեռ չի ստացել Պուտինից։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ: 

Ադրբեջանը մինչև այսօր էլ խախտում է հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները։

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)
թեգերը:
Պատերազմ, Վլադիմիր Պուտին, Լեռնային Ղարաբաղ, Արցախ

Գլխավոր թեմաներ