12:05 28 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Արցախ
Ստանալ կարճ հղումը
86312

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը մեկուսարանից դուրս գալուց հետո հայտարարություն է արել։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ–ի բոլոր անդամներին, մարզային կառույցների ներկայացուցիչներին հորդորել է կամավորագրվել կուսակցության կողմից ձևավորվող ջոկատին:Նա հայտարարություն է տարածել Facebook–ում։

«Ես անձամբ եմ առաջնորդելու ԲՀԿ կամավորականների ջոկատը և իմ բոլոր ռեսուրսներով ու հնարավորություններով շարունակելու եմ լինել հայ զինվորի կողքին: Այսօր հայրենիքն ունի մեզանից յուրաքանչյուրի կարիքը: Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր ուժերի մեկտեղմամբ է միայն հնարավոր հաղթել: Մենք կորցնելու և որևէ մեկին տալու հայրենիք չունենք: Արցախը երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում և դա անբեկանելի ճշմարտություն է»,– գրել է նա։

Ծառուկյանը նշել է, որ անազատության մեջ գտնվելու օրերի ընթացքում չի եղել գեթ մեկ վայրկյան, որ չմտածի ու չանհանգստանա Արցախի և Հայաստանի անվտանգության, մեր զինվորների կյանքի համար:

«Թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի կողմից սանձազերծված պատերազմին դիմակայելու և թշնամուն արժանի հակահարված տալու համար այսօր անհրաժեշտ է մեզանից յուրաքանչյուրի ակտիվ մասնակցությունը: Օրհասական այս իրավիճակում բոլոր տարակարծություններն ու անհամաձայնությունները մի կողմ դնելու և Արցախ-Հայաստան-սփյուռք մեկ բռունցք դարձած պայքարը շարունակելու ժամանակն է: Ամեն կորցրած վայրկյանի համար մենք չափազանց թանկ գին ենք վճարում»,– շեշտել է նա: 

Հիշեցնենք` երեկ` հոկտեմբերի 22-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, որոշեց ազատ արձակել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։ Նա ազատ արձակվեց 100 մլն դրամ գրավի դիմաց։

Ծառուկյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողի կամ այլ անձի համար կաշառք տալու համար։ Ծառուկյանին կալանավորել էին սեպտեմբերի 25-ին:

Ըստ թեմայի

Էջմիածնի փոխքաղաքապետը կամավորների ջոկատով մեկնել է առաջնագիծ
Լոռու մարզպետն ու համայնքների ղեկավարներն արձագանքել են Փաշինյանի կոչին և կամավորագրվել
Երևանի կամավորական ստորաբաժանումը կգլխավորի Հայկ Մարությանը
Տավուշում ստեղծվում են համայնքային կամավորական ջոկատներ. Հայկ Չոբանյան
թեգերը:
Գագիկ Ծառուկյան, Արցախ, Հայաստան

Գլխավոր թեմաներ