12:29 28 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)
246 0 0

Ըստ հայկական միասնական կենտրոնի հաշվարկների` Ադրբեջանն ընդհանուր առմամբ 6539 զինծառայող Է կորցրել։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը Facebook–ի իր էջում հայտնում է, որ ադրբեջանական զինված ուժերը շարունակում են կորուստներ ունենալ ինչպես ռազմամթերքի, այնպես էլ մարդուժի։

Մասնավորապես, խոցվել է ևս 4 ԱԹՍ, 8 զրահատեխնիկա։ Ադրբեջանն ունի ևս 80 զոհ:

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 206 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 588 տանկ և ՀՄՄ: Ադրբեջանն ընդհանուր առմամբ կորցրել է 6539 զինծառայող։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 23-ի ժամը 14։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 927 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6539 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 206 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 588 տանկ և ՀՄՄ:

Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)

Ըստ թեմայի

Թշնամու ոչնչացված զրահատեխնիկան իսրայելական արտադրության է. Շուշան Ստեփանյան
Հակառակորդի վերջին կորուստները` 5 ԱԹՍ, 10 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 50 զոհ
Ոչնչացրել են թշնամու զրահատեխնիկան, կասեցրել առաջխաղացումը. զինծառայողները կպարգևատրվեն
թեգերը:
Արցախ, զրահատեխնիկա, Զոհ, Ադրբեջան

Գլխավոր թեմաներ