07:01 27 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.12
  • GBP678.90
  • EUR604.82
  • RUB6.72
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2211)
201 0 0

Արցախցի կանայք նշեցին, որ իրենք դիվանագիտական հռետորաբանության կարիք չունեն. պահանջում են հստակ գնահատականներ ու իրական քայլեր։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. «Արցախի կանանց նախաձեռնող խմբի» անդամ Լիանա Ադամյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատմեց, որ տարիներ առաջ արցախյան մի գյուղում 114 տարեկան մի տատիկի է հանդիպել, որ արդեն չէր հիշում իր ծննդյան տարեթիվը, բայց շատ լավ հիշում էր, որ իր ծնողները մասնակցել են առաջին աշխարհամարտին, ամուսինը` Մեծ հայրենականին, որդին` Արցախի ազատագրական պայքարին։

«Այստեղ կոֆեն քաղցր է, չուզես էլ` պետք է խմես». կյանքը Ստեփանակերտի ապաստարանում

«Եվ այսօր համոզված եմ` թոռը կանգնած է առաջնագծում։ Այդ տատիկն արդեն չկա և գուցե երանելի է, որ չի տեսնում սերունդներով կրկնվող այս կոտորածը,– ասաց Լիանա Ադամյանը։

Նա նշեց` մենք սերունդներվ կոտորվում ենք, մեզ սերունդներով փորձում են վախեցնել, որպեսզի մենք լքենք մեր բնակավայրերը, մեր գյուղերը, մեր եկեղեցիները, մեր գերեզմանները, բայց նման բան չի լինելու։

«Արցախի կանանց կոտրել անհնար է։ Ես դա տեսել եմ։ Իմ մանկությունն անցել է նկուղում, մենք օրերով ձյուն ենք ամբարել, որ կարողանանք ջուր ստանալ։ Չասեմ, թե մեր ընտանիքներում քանի կորուստ կա, քանի անհայտ կորած, քանի խեղված ճակատագիր։ Բայց մենք մեր ցասումը թողել ենք մի կողմ ու խաղաղության լեզվով աշխարհին ասում ենք` Արցախում ապրում են մարդիկ, ովքեր խաղաղություն են ուզում ու խաղաղություն են պարտադրելու»,–ասաց նա։

Ադամյանը հայտարարեց, որ արցախցի կանայք իրենց ամուսինների զինակիցն են ու թույլ չենք տալու, որ բանակցություններում կեղծ օրակարգ պարտադրվի և Թուրքիան ներխուժի բանակցային գործընթաց։

Ասուլիսին մասնակցող կանանցից Սիրանուշ Սարգսյանն էլ հայտարարեց, որ Ադրբեջանին ու Թուրքիային զսպելու միակ ճանապարհն այսօր Արցախի անկախությունը ճանաչելն է։

«Միակ տարբերակը դա է` կոնկրետ սանկցիաներ կիրառեն Թուրքիայի դեմ ու ճանաչեն Արցախի անկախությունը, կամ գոնե միասին հայտարարություն տարածեն, որ եթե Ադրբեջանը չի դադարեցնում ռազմական գործողությունները, ապա իրենք ճանաչելու են Արցախի անկախությունը։ Ես վստահ եմ` այդ օրը ռազմական գործողությունները կդադարեցվեն»,– ասաց Սիրանուշ Սարգսյանը` հույս հայտնելով, որ աշխարհի շատ երկրներում առայժմ քաղաքային խորհուրդների մակարդակով սկսված ճանաչման գործընթացը ծավալվելու է ու ավելի մեծ թափ է ստանալու։

Խոսելով միջազգային կառույցների ու արտերկրի դիվանագիտական ներկայացուցչությունների դիմաց իրենց իրականացրած բողոքի ակցիաների մասին, Լիանա Ադամյանը հայտարարեց` դիվանագիտական հռետորաբանության կարիք իրենք չունեն, իրենք պահանջում են հստակ գնահատականներ ու իրական քայլեր։

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում

«Արցախի կանանց նախաձեռնող խմբի» անդամների հաջորդ բողոքի ակցիան նախատեսվում է անցկացնել հոկտեմբերի 26-ին` ժամը 11։00-ին, Երևանում ԵՄ գրասենյակի դիմաց։ Օգտվելով ընձեռված հնարավորությունից` ակցիայի կազմակերպիչները կոչ արեցին Հայաստանում գտնվող բոլոր արցախցի կանանց միանալ իրենց ու Եվրոպային լսելի դարձնել իրենց ձայնը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 23-ի ժամը 14։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 927 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6539 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 206 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 588 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2211)

Ըստ թեմայի

«Լոխ լավ ա», կամ ինչպես են արցախցի կանայք ամրացնում թիկունքը տաք ժենգյալով հացով
Ակցիա Երևանում. արցախցի կանայք ու երեխաները չեն պատրաստվում հեռանալ ԱՄՆ դեսպանատան մոտից
Կատակներով ու ինքնագրերով․ ինչպես են արցախցի կանայք իսկական ժենգյալով հաց թխում Դիլիջանում
թեգերը:
Պատերազմ, Արցախ, Ադրբեջան, ապաստարան

Գլխավոր թեմաներ