07:45 27 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.12
  • GBP678.90
  • EUR604.82
  • RUB6.72
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2211)
756 0 0

Պաշտպանության նախարարի խոսնակը հրապարակել է Դավիթ Տոնոյանի և զինծառայողների լուսանկարները։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է երեկ հարավային ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանման և մեծաթիվ տեխնիկայի ոչնչացման գործողության ժամանակ վիրավորված զինծառայողներին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Ստեփանյանը երեկ` հոկտեմբերի 23-ին, հայտնել էր, որ արցախա–ադրբեջանական հակամարտության գոտու հարավային ուղղությամբ հայկական ուժերի հաջող գործողության արդյունքում ոչնչացվել է հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում, 9 միավոր տեխնիկա, իսկ մի քանիսը` առգրավվել։ Գերեվարվել է ադրբեջանական զինուժի զինծառայող։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 24-ի ժամը 15։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 963 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6539 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 206 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 588 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2211)

Ըստ թեմայի

Ադրբեջանցի ռազմագերու վիրահատությունը բարեհաջող է անցել. Շուշան Ստեփանյան
«Սալյուտ ա անում». հայկական կողմը «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ է խոցել. տեսանյութ
Կանգնեցրել են թշնամուն, ոչնչացրել կենդանի ուժն ու մարտական տեխնիկան. մերօրյա հերոսները
թեգերը:
Դավիթ Տոնոյան, Արցախ, Հայաստան

Գլխավոր թեմաներ