15:03 25 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD512.31
  • GBP684.65
  • EUR608.83
  • RUB6.75
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2211)
17301

Սիրիայում անցկացված ցույցի մասնակիցները հայտարարել են` Հայաստանն ու Արցախը խաղաղություն են ուզում, Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիային պետք է վերջ դնել, իսկ դրա համար նախևառաջ պետք է ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի - Sputnik. Հոկտեմբերի 25-ի երեկոյան` տեղական ժամանակով 18։30-ին, Սիրիայի Հալեպ քաղաքի Ազիզիե հրապարակում բազմահազարանոց հանրահավաք է անցկացվել` ի զորակցություն Արցախի ու Հայաստանի:

«Էրդողան, ահաբեկիչ», «Արցախը մերն է», «Հաղթելու ենք», «Մենք խաղաղություն ենք ուզում», «Ճանաչեք Արցախը» գրություններով բազմաթիվ սիրիացիներ երեկ մի քանի ժամ շարունակ մասնակցել են Հալեպում անցկացվող հավաքին` արաբերեն ու հայերեն ելույթներով ու երգերով իրենց աջակցությունը հայտնելով թուրք–ադրբեջանական ու ահաբեկչական ուժերի դեմ հայ ժողովրդի մղած գոյության պայքարին:

Ցույցի մասնակից սիրիացիներն ու սիրիահայերը հայտարարել են, որ իրենց մաշկի վրա զգացել են վարձկան ահաբեկիչների հրեշագործությունները, որոնք այսօր կռվում են արդեն Հայաստանի ու Արցախի դեմ։

Նրանք հայտարարել են, որ ահաբեկչության գոյությունը սպառնալիք է ոչ միայն հայության, այլև ամբողջ աշխարհի համար, ու աշխարհը պետք է օր առաջ կանգնեցնի նրանց տարածումն աշխարհով մեկ:

«Իսկական գազաններ են»․ վարձկանների չստացված «արձակուրդը» Ղարաբաղում 

Նրանք նաև հայտարարել են, որ այսօրվա Թուրքիան` որպես Օսմանյակ կայսրության իրավահաջորդ, շարունակում է իր արյունալի գործողությունները Հայաստանի, Արցախի հայության, ինչպես նաև Սիրիայի նկատմամբ։ Իսկ միջազգային կազմակերպությունները շարունակում են ոչինչ չլսելու ու չտեսնելու իրենց ավանդական գործելաոճը։

Արցախում խաղաղության վերականգնման միակ ճանապարհը սիրիահայերը համարում են Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը և աշխարհին կոչ անում ճանաչել Արցախի անկախությունն ու դատապարտել ադրբեջանաթուրքական ահաբեկչությունը:

Նրանք հայտարարել են, որ Հայաստանն ու Արցախը խաղաղություն են ուզում, Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիային պետք է վերջ դնել, իսկ դրա համար նախևառաջ պետք է ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։ Տեղեկություններ կան, որ նրանց 1,5-2 հազար դոլար են վճարել ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն հայկական և ղարաբաղյան իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ։

ՌԻԱ Նովոստին էլ տեղեկացրել է, որ հոկտեմբերի 16-ին ավելի քան 1000 գրոհային է տեղափոխվել ղարաբաղյան հակամարտության գոտի։

Թուրքիան Հարավային Կովկասը լցրել է ահաբեկիչներով. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2211)

Ըստ թեմայի

Երևի պատկերացնում եք` ինչ եղավ նրանց հետ. ՊՆ–ն վարձկանների է նկարահանել Արցախում
Ադրբեջանը վարձկաններին ստիպել է ռազմական գործողություններ ձեռնարկել Հորադիզի շրջանում
Հոգեմետ դեղերի ազդեցության տակ են. վարձկանների ներկայությունն ապացուցող տեսանյութ
թեգերը:
Արցախ, ահաբեկիչ, Սիրիա, Բողոքի ակցիա

Գլխավոր թեմաներ