00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ–ի, Ֆրանսիայի և ՌԴ–ի նախագահներն անկեղծությամբ ուզում են, որ հրադադար լինի. Փաշինյան

© AP Photo / Francois MoriЛидеры РФ, Франции, Германии и США на мемориальной церемонии у Триумфальной арки по случаю 100-летия окончания Первой мировой войны (11 ноября 2018). Париж
Лидеры РФ, Франции, Германии и США на мемориальной церемонии у Триумфальной арки по случаю 100-летия окончания Первой мировой войны (11 ноября 2018). Париж - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եթե Ռուսաստանը, ԱՄՆ–ն և Ֆրանսիան չեն կարողանում հրադադար հաստատել, ապա սա նշանակում է, որ ապրում ենք բոլորովին այլ աշխարհում։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի - Spurnik. Ռուսաստանի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի նախագահներն ամենայն անկեղծությամբ են ուզում, որ հրադադար հաստատվի։ Ուղիղ եթերի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` խոսելով հրադադարի ռեժիմի` արդեն իսկ երրորդ ձախողված փորձի մասին։

Премьер-министр Никол Пашинян во время прямого эфира (26 октября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Մենք պատրաստ ենք նույնիսկ ցավոտ փոխզիջումների, բայց ոչ կապիտուլյացիայի. Փաշինյան

«Խնդրում եմ որևէ մեկը չկասկածի երեք երկրների նախագահների հրադադար հաստատելու անկեղծությանը։ Նրանք իրենց պատասխանատվությունն ու անունն են դնում այդ հրադադարի ջանքերի տակ»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` ԱՄՆ–ում այս հարցն ավելի է սրվում, քանի որ քարոզչական վիճակ է, և խոսքը միջազգային իրավիճակի վրա ազդելու` Դոնալդ Թրամփի կարողությունների մասին է, ինչն էլ կարող է դրական կամ բացասական ազդեցություն ունենալ ընտրարշավի վրա։ Իհարկե, ըստ Փաշինյանի, դեռ պետք է սպասել Թրամփի արձագանքին նման իրավիճակին։

Փաշինյանը նշեց, որ եթե Ռուսաստանը, ԱՄՆ–ն և Ֆրանսիան չեն կարողանում հրադադար հաստատել, ապա սա նշանակում է, որ ապրում ենք բոլորովին այլ աշխարհում։ Սակայն վարչապետը հույս հայտնեց, որ երեք նախագահների ջանքերն արդյունք կտան։

Հայկական կողմը շարունակելու է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին. Փաշինյան

Վարչապետի խոսքով` հաջորդ հարցն այն է, թե գուցե մե՞նք ենք մեղավոր, որ հնարավոր չի լինում հրադադար հաստատել կամ հարցի կարգավորման հասնել։ Փաշինյանը նշեց` այս ողջ ընթացքում մաքսիմալ ճկուն ենք եղել և հասկացել, որ Ադրբեջանը ոչ թե հարցի կարգավորում է ուզում, այլ Ղարաբաղի կապիտուլյացիա։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Премьер-министр Армении Никол Пашинян и президент Карабаха Араик Арутюнян посетили одну из воинских частей Карабаха (30 августа 2020). Карабах - Sputnik Արմենիա
Հայկական կողմը չի խախտել հրադադարի ռեժիմը. Փաշինյան

Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակում էր հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, համանախագահող երկիր Ֆրասիայի միջնորդությամբ, երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել էր հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ: 

Ղարաբաղյան հակամարտության գոտում հումանիտար հրադադարի մասին երրորդ պայմանավորվածությունը ԵԱՀԿ ՄԽ 3–րդ համանախագահ երկրի առաջնորդը հայտարարեց։ Հոկտեմբերի 25–ին Դոնալդ Թրամփը հայտարարեց հոկտեմբերի 26-ին՝ առավոտյան ժամը 8:00-ից Լեռնային Ղարաբաղում նոր հումանիտար հրադադար հաստատելու մասին։

Ադրբեջանը այսօր էլ է խախտում հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները։

 

Լրահոս
0